Այս պարզ միջոցի շնորհիվ դուք կունենաք դեմք՝ առանց կնճիռների և սև կետերի․ Պարզապես սիրահարվեցի այս գործիքին

Դիտումներ 865

Այս պարզ միջոցի շնորհիվ դուք կունենաք դեմք՝ առանց կնճիռների և սև կետերի․ Պարզապես սիրահարվեցի այս գործիքին

Մաշկի հետ կապված էսթետիկ խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով՝ հորմոնալ խննդիրներ, ներքին օրգանների աշխատանքի խանգարումներ, մաշկաբանական հետևանքներ և այլ հիվանդություններ: Եվ այսպես, դուք ցանկանում եք, որ ձեր դեմքը խնամված և թարմ տեսք ունենա:

Խնձորի քացախի արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ իր բաղադրության մեջ պարունակվող բնական թթուն մաշկի մակերեսից հեռացնում է սնկերն ու բակտերիաները՝ միաժամանակ նորմալացնելով թթու-բազային հավասարակշռությունը։

 

 

Բացի այդ, խնձորի քացախը լի է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և մեր մաշկին անհրաժեշտ ֆերմենտներով: 
1. Պզուկների դեմ դիմակ խնձորի քացախով
Այս դիմակը հարմար է յուղոտ պրոբլեմային մաշկ ունեցողներին, այն տալիս է աննփայլ տեսք, հեռացնում է կեղտը և ձգում ծակոտիները:



Ձեզ հարկավոր է․
2 ճ․գ․ վարսակի ալյուր
2 ճ.գ․ մեղր
4 ճ․գ․ խնձորի քացախ
Վարսակի փաթիլները մանրացրեք ալյուրի, խառնեք մեղրի հետ և նոսրացրեք քացախով։ Միջոցը քսեք դեմքի մաքրված մաշկին, թողեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով, քսեք խոնավեցնող կրեմ։

 

 

2. Երիտասարդացնող դիմակ
Բարձրացնում է մաշկի առաձգականությունն ու ամրությունը, թարմացնում է։
Ձեզ հարկավոր է․
1 փոքր վարունգ
3 ճ․գ. ձիթայուղ
1 ձվի դեղնուց
1/3 թ/գդ խնձորի քացախ
Վարունգը քերել, հյութը թեթեւ քամել, ավելացնել մնացած բաղադրիչները։ Քսել դեմքին, պարանոցին, դեկոլտեին։ 15 րոպե անց դիմակը լվանալ տաք ջրով։ 



3. Լոսյոն յուղոտ մաշկի համար
Պատահում է, որ կոսմետիկ դիմակների կանոնավոր պատրաստման համար ժամանակը չի բավականացնում։ Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել խնձորի քացախի լոսյոն, որը կարելի է պատրաստել մեկ անգամ և պահել սառնարանում 3 օր։
Ձեզ հարկավոր է․
5 ճ․գ․ թունդ կանաչ թեյ
1 ճ․գ․ խնձորի քացախ

Թեյն ու քացախը խառնեք, ստացված լոսյոնով դեմքը սրբեք օրը մեկ անգամ։

4. Դիմակ տարիքային բծերից
Այս դիմակի կանոնավոր օգտագործումը կօգնի թեթևացնել մաշկը, գունաթափել բծերը, բարակ գծերն ու կնճիռները։

Ձեզ հարկավոր է․
0.5 լիտր ջուր
1 ճ.գ խնձորի քացախ
կես կիտրոնի հյութ
1 ճ․գ․ մեղր
2 ճ․գ․ սոդա
Խնձորի քացախն ու կիտրոնի հյութը ջրում նոսրացրեք, այնուհետև զանգվածը բարակ հոսքով լցրեք առանձին տարայի մեջ՝ սոդայով, հարեք մինչև մի փոքր հեղուկ լուծույթ ստացվի։ Դիմակին ավելացնել մեղրը և լավ խառնել։ Քսել մաքուր դեմքին, թողնել 10 րոպե, լվանալ նախ տաք, ապա սառը ջրով

 



Ամենաընթերցվածը