Այս նշանը վկայում է, որ ձեր ենթաստամոքսային գեղձը հիվանդ է

Դիտումներ 720

Այս նշանը վկայում է, որ ձեր ենթաստամոքսային գեղձը հիվանդ է

Ենթաստամոքսային գեղձի բջիջների մեծ մասն արտադրում և ծորանով դեպի բարակ աղիների սկզբնամաս՝ 12-մատնյա աղի է արտազատում մարսողական ֆերմենտներ պարունակող հյութ: 12-մատնյա աղիքում մարսողական ֆերմենտները ճեղքում են սննդանյութերը՝ դարձնելով դրանք արյան մեջ ներծծվելու համար պատրաստ:

 

 

Ենթաստամոքսային գեղձը խառը հյութազատության գեղձ է։ Նրա հիմնական մասը կատարում է արտաքին հյութազատական ֆունկցիա, և արտադրում է ենթաստամոքսագեղձային մարսողական հյութ։ 



Ներզատական ֆունկցիա կատարում է գեղձի ընդհանուր զանգվածի միայն 2-3 %-ը, որը տեղադրված է հիմնականում նրա պոչային հատվածում էպիթելային ծագում ունեցող բջջային կուտակումների ձևով։ Դրանք, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակներն են, որոնք կազմված են տարբեր հորմոններ արտադրող երեք տիպի բջիջներով ( α,β,δ)

Գեղձի ընդհանուր երկարությունը 12-15 սմ է: Որովայնամիզը ծածկում է ենթաստամոքսային գեղձը առաջային և ստորին երեսները, իսկ նրա հետին երեսը բոլորովին զուրկ է նրանից:

 

 

Իսկ եթե ձեզ մոտ առկա են այս 3 նշանները, ցանկալի է հետազոտվեք և ստուգեք ձեր Ենթաստամոքսային գեղձը։

 

Եթե ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ ունեք, կարող եք սկսել քաշ կորցնել, նույնիսկ, եթե սննդակարգում ոչինչ չեք փոխել։ Սա առաջին նշանն է։



 Երբ ենթաստամոքսային գեղձը բորբոքվում է, կարող է տենդ առաջանալ։ Եթե այս հատվածում ցավ եք զգում, չափեք ջերմությունը։

Եթե ջերմությունը բարձր է, դիմեք բժշկի։ Դա երկրորդ նշանն է։

Երրորդ նշանը դա գլխացավն է։ Մյուս նշանների հետ միասին՝ կարող եք նաև հոգնածություն, գրգռվածություն զգալ, կարող են նկատվել կենտրոնանալու դժվարություններ. այս ամենը կարող է վերածվել նաև սուր գլխացավերի։

 


 

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ իմունային համակարգը պայքարում է բորբոքման դեմ։



Ամենաընթերցվածը