Այս նկարով կարո՞ղ եք ասել՝ ինչ միրգ է սա
Դիտումներ 983
Սերկևիլ սովորականը վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառ է, մինչև 8 մ բարձրությամբ, երբեմն աճում է` որպես թուփ։
Ծաղիկները միայնակ են, խոշոր` 4-5 սմ տրամագծով, սպիտակ կամ վարդագույն։
Ծաղկում է մայիսին, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Սերկևիլը մեղրատու բույս է, եթե մոտակայքում կա մեղվափեթակ, ապա բերքն առատ է լինում։
Մեղուները նախընտրում են հավաքել այս ծառի ծաղկահյութը։
Ա. Ամասիացին գրել է. «Եթե սերկևիլի ծաղիկների հյութը քամեն ու լցնեն աչքը` կբարելավի տեսողությունը»։
Ամենաընթերցվածը