Այս մթերքները որոնք ուտում եք՝ այրոց են առաջացնում․ Հանեք ձեր սննդկարգից

Դիտումներ 846

Այս մթերքները որոնք ուտում եք՝ այրոց են առաջացնում․ Հանեք ձեր սննդկարգից

Թարմ քամած հյութերը, ածխաջրերը և ճարպային մթերքները, սուրճն ու շոկոլադը կարող են այրոց առաջացնել: 
Այս մասին ասել է դիետոլոգ Անժելիկա Դյուվալը:

 


«Կան մթերքներ, որոնք խթանում են աղաթթվի արտադրությունը, հիմնական կատեգորիաները յուղոտ, կծու մթերքներն են՝ համեմունքներով, ինչպես նաև բոլոր ապխտածները, ալկոհոլը և շոկոլադը: Դրանք կարող են այրոց առաջացնել»,- նշեց փորձագետը։ 
 



Բացի այդ, ածխաջրերով հարուստ մթերքները, ինչպիսիք են խմորեղենն ու մակարոնեղենը, ստամոքսի անհանգստություն են առաջացնում: 
Դա պայմանավորված է նրանով, որ ածխաջրերը նպաստում են ստամոքսում թթվի առաջացմանը, ինչպես նաև նպաստում են օրգանիզմում գազերի առաջացմանը։ 

 


Անանուխը, թարմ քամած և լոլիկի հյութերը և ցանկացած գազավորված ըմպելիք մտնում էին այն մթերքների կատեգորիայի մեջ, որոնցից պետք է խուսափել այրոցի հետ կապված խնդրի դեպքում:
 



Խորհուրդ չի տրվում սուրճ խմել հատկապես դատարկ ստամոքսին կամ համեմունքներով՝ ըմպելիքը գրգռում է ստամոքսի պատերը և հրահրում աղաթթվի ձևավորում։ 
Բժիշկը հիշեցնում է, որ այրոցը ոչ միայն թերսնման արդյունք է, այլեւ կարող է վկայել գաստրիտի, տասներկումատնյա աղիքի բորբոքման, լեղապարկի բորբոքման կամ կերակրափողի լորձաթաղանթի բորբոքման մասին։ 
Նույնիսկ ամուր կապած գոտին կամ կիպ հագուստը կարող են հանգեցնել այրոցի:


 



Ամենաընթերցվածը