Այս մթերքները ի զորու են մաքրել լյարդը և կարգավորել արյան բարձր ճնշումը


Լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին: Լեղարտադրությունը լյարդում վատ կատարվելու դեպքում անմիջապես խանգարվում է մարսողությունը:
Առողջ լյարդը սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների` պահելով վիտամիններն ու հանքանյութերը եւ արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ: Լյարդը նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով և շատ հեղուկ խմել
Լյարդից ճարպը լուծվում, հեռանում է խոլինի` B4 խմբի վիտամինների առկայությամբ:
Անհրաժեշտ է խուսափել սպիտակ հացից, մակարոնեղենից, որոնք հանգեցնում են լյարդի ճարպակալման: Լյարդը կարող եք մաքրել շատ օգտագործելով թարմ միրգ եւ բանջարեղեն:
Կան մի շարք մթերքներ, որոնք օգտակար են լյարդի գործունեության համար: Դրանցից են ՝ բազուկը, գազարը, սպանախը, սխտորը, թուրինջը:
Սրանք կարգավորում են լյարդի աշխատանքը, նպաստում աթերոսկլերոզի, գերհոգնածության, ալերգիկ ցանի բուժմանը, իջեցնում արյան բարձր ճնշումը:
Թուրինջը նաեւ օգտակար ըմպելիք է լեղաքարային հիվանդության ժամանակ: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է թուրինջի հյութը օգտագործել լեղապարկից քարերի արագ հեռացման համար:
