Այս մթերքների շնորհիվ կարող եք շատ արագ ազատվել մրսածությունից


Մրգային ըմպելիքի պատրաստում. Լոռամիրգը մանրացնել շաքարավազի հետ (3։1)։ 2 ճ.գ խառնել լցնել 0,5 լիտր տաք ջուր: Առողջ ըմպելիքը պատրաստ է։
Սխտոր
Սխտորն օգնում է արյունից, ներքին օրգաններից և շնչուղիներից վերացնել վնասակար բակտերիաները, աղիքային մակաբույծներն ու վիրուսները։
Այն նվազեցնում է արյան ճնշումը և կանխում արյան մակարդուկների առաջացումը։ Սխտորն օժտված է հակաքաղցկեղային և հակաօքսիդանտ հատկություններով, ինչի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է վնասակար նյութերից։
Մեկ պճեղ սխտորը պարունակում է ավելի քան 400 օգտակար բաղադրիչ։ Նրանք նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և մաքրում արյունատար անոթները, սպանում են գլիոբլաստոմայի մուլտիֆորմե բջիջները (ուղեղի քաղցկեղի առաջացման պատճառ), ոչնչացնում են դիֆթերիան, տուբերկուլյոզի բացիլը և հելիկոբակտերը (ստամոքսի խոցի պատճառ):
Սխտորի լիկյոր հարյուր հիվանդություններից.
Թափանցիկ շշի մեջ լցնել 12 պճեղ սխտոր՝ յուրաքանչյուրը բաժանված 4 մասի։ Լցնել երեք բաժակ կարմիր գինի։ Փակեք և դրեք պատուհանի արևոտ կողմում երկու շաբաթով: Թափահարել ամեն օր 2-3 անգամ։ Այնուհետեւ քամել եւ լցնել մուգ շշի մեջ։
Ընդունել 1 թեյի գդալ օրական 3 անգամ մեկ ամսվա ընթացքում։
Հրաշք միջոց՝ օրգանիզմից աղերը հեռացնելու, արդյունավետությունը բարձրացնելու, արյունը մաքրելու, իմունիտետը բարելավելու, արյունատար անոթները ամրացնելու համար։ Այն մեծապես ամրացնում է սիրտը, մաքրում արյունը և տոնուսավորում օրգանիզմը։ Հեռացնում է ավելորդ ճարպը և բարելավում նյութափոխանակությունը։ Անփոխարինելի է կանանց հիվանդությունների և բորբոքումների դեպքում։ Նրբորեն մաքրում է ամբողջ մարմինը վնասակար նստվածքներից:
Ռեհան
Ռեհանը հիանալի բնական հակաբիոտիկ է: Իր ախտահանիչ, մանրէասպան հատկությունների շնորհիվ այն պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ վարակներից։
Հապալաս
Այս հատապտուղը պարունակում է բնական ասպիրին, որն օգնում է նվազեցնել ցավը և վերացնել քրոնիկական բորբոքման հետևանքները։ Հապալասն աշխատում է նույն կերպ, ինչ հակաբիոտիկները՝ արգելափակելով բակտերիաները միզուղիներում՝ այդպիսով օգնելով կանխել վարակը։
