Այս մրգերի առատ օգտագործումը կկանխարգելի կրծքագեղձի քաղցկեղը

Դիտումներ 193

Այս մրգերի առատ օգտագործումը կկանխարգելի կրծքագեղձի քաղցկեղը

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց առողջության  համար ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է:  Կախված գեներից՝ այս հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը մեծանում է:  Այնուամենայնիվ, գոյություն ունեն այնպիսի մթերքներ, ոոնք նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Գիտնականների մի ումբ ԱՄՆ-ից որոշեցին վերլուծել կանանց ոչ թե ներկայիս, այլ երիտասարդ տարիներին օգտագործած սննդակարգերը: Հարցմանը մասնակցեցին 90 հազարից ավելի բուժքույրեր, և նրանց գրեթե կեսը հիշեցին, թե ինչպիսի սննդակարգեր են ունեցել երիտասարդ տարիներին: 

Գիտնականները պարզեցին, որ դեռահաս տարիքում խնձորի, խաղողի, բանանի, նուռի և կաղամբի մեծ քանակով օգտագործումը 1/4-ով նվազեցրել է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը ողջ կյանքի ընթացքում:

Հետաքրքրական է, որ այս արդյունքը հենց ամբողջական մրգերի ու բանջարեղենների օգտագործման հետևանքով է լինում, այլ ոչ թե նրանցից պատրաստված հյութերի:

 



Իսկ ինչու՞ հատկապես հենց խնձոր և նուռ.

Խնձոր

Չնայած խնձորը կարող է պաշտպանել ձեր օրգանիզմը քաղցկեղից, այնուամենայնիվ, այս մրգի ամենակարևոր մասը կեղևն է: Խնձորի կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով, քիմիական տարրերով, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները և նվազեցնում քաղցկեղածին բջիջների զարգացման ռիսկը:

Նուռ

Գիտնականները պարզել են, որ նռան հատիկները պարունակում են այնպիսի տարրեր, որոնք նվազեցնում են քաղցկեղի բջիջների զարգացման ռիսկը:  Փորձեք խմել նռան հյութ ու ուտել հատիկները:

Գիտնականները խորհուրդ են տալիս կանանց բոլոր տարիքներում օգտագործել մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն, հատկապես՝ դեռահասության շրջանում:

 


Ամենաընթերցվածը