Այս մեթոդը հատկապես արդյունավետ է օրգանիզմը աղի նստվածքներից մաքրելու համար

Դիտումներ 504

Այս մեթոդը հատկապես արդյունավետ է օրգանիզմը աղի նստվածքներից մաքրելու համար

Այս մեթոդը հատկապես արդյունավետ է օրգանիզմը աղի նստվածքներից մաքրելու համար, և շատ օգտակար է հոդերի, ոսկորների և նույնիսկ մկանների համար։
Մաքրող «խմիչք» պատրաստելու համար անհրաժեշտ է.
5 գ մանրացված դափնու տերեւը լցնել 300 գ եռման ջրի մեջ եւ եռացնել 10 րոպե մարմանդ կրակի վրա, ապա հանել կրակից և 4 ժամ թրմել: 

Հարկավոր է օգտագործել թուրմը երեք օր անընդմեջ։
Պատրաստի 300 գ-ը պետք է խմել օրվա ընթացքում փոքր կումերով։ 

Իդեալում, մեկ ճաշի գդալ կանոնավոր պարբերականությամբ: Այնուհետև վերցրեք մեկ շաբաթ ընդմիջում և նորից կրկնեք:



Եթե ուզում եք մաքրել ամբողջ մարմինը վնասակար նստվածքներից, ապա սա ձեզ համար է

Թափանցիկ շշի վրա դրվում է 12 պճեղ սխտոր՝ յուրաքանչյուրը բաժանված 4 մասի։ Լցնել երեք բաժակ կարմիր գինի։ Փակեք և դրեք պատուհանի արևոտ կողմում երկու շաբաթով:

Թափահարել ամեն օր 2-3 անգամ։ Այնուհետեւ քամել եւ լցնել մուգ շշի մեջ։ Ընդունել 1 թեյի գդալ օրական 3 անգամ մեկ ամսվա ընթացքում։

 

 

Հրաշք միջոց՝ օրգանիզմից աղերը հեռացնելու, արյունը մաքրելու, իմունիտետը բարելավելու, արյունատար անոթները ամրացնելու համար։ Այն մեծապես ամրացնում է սիրտը, մաքրում է արյունը և տոնուսավորում օրգանիզմը։

Հեռացնում է ավելորդ ճարպերը և բարելավում նյութափոխանակությունը Մաքրում է ամբողջ մարմինը վնասակար նստվածքներից

Իմունիտետը ամրապնդելու համար խառնուրդների երկու բաղադրատոմս
1) Մսաղացի միջով անցկացրեք 1/2 բաժակ չամիչ, 1 բաժակ ընկույզի միջուկ, 0,5 բաժակ նուշ, 2 կիտրոն։



Կիտրոնները քամել, բայց կեղևն առանձին անցկացնել մսաղացի միջով։ Այնուհետև ավելացրեք 0,5 բաժակ ծիրանի չիր և նույնքան սալորաչիր, 150 գրամ մեղր։
1-2 օր թրմեք մութ տեղում, պահեք սառնարանում, մեծահասակներին ընդունեք 1-2 ճաշի գդալ օրական 3 անգամ, երեք տարեկանից բարձր երեխաներին՝ 1 թեյի գդալ օրական 2 անգամ։

 

 

2) 200 գրամ ծիրանի չիր, 200 գրամ սալորաչիր, 200 գրամ թզի չիր, 200 գրամ ընկույզ, 200 գրամ չամիչ, 200 գրամ մեղր, 1 կիտրոն, 50 մլ կոնյակ։

Չորացրած մրգերն ու կիտրոնը կեղևով անցկացնում ենք մսաղացով, խառնուրդը լցնում մեղրի և կոնյակի հետ` տարայի մեջ և պահում սառնարանում։ Ընդունել ուտելուց առաջ 1 ճ.գ.:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը