Այս կինը մի բուռ ընկույզ եփեց։ 15 րոպե անց հրաշք տեղի ունեցավ

Դիտումներ 427

Այս կինը մի բուռ ընկույզ եփեց։ 15 րոպե անց հրաշք տեղի ունեցավ

Տնային շամպուն

Օճառը կամ հնդկական ընկույզը ոսկու պես է գնահատվում Ասիայի երկրներում: Sapindus ծառի պտուղները ժողովրդական միջոցների կողմնակիցները սիրում են զարմանալի լվացող հատկությունների համար: Այս մթերքը շատ լավ մաքրում է մաշկը և մազերը, կենցաղային իրերը և հագուստը, մարդու համար բացարձակ անվնաս է:

Օճառի ընկույզը մազերը դարձնում է փայլուն, մաքուր և օգնում է ազատվել թեփից: Այսպիսի տնային շամպունը հարմար է բոլոր տեսակի մազերի համար, գլխավորըն օճառային նյութի ճիշտ խտություն ընտրելն է:

Ընկույզների փոքր պարկից կարելի է ստանալ ոչ միայն մազերի խնամքի համար հրաշալի միջոց, այլև տնային օճառ, լոգանքի գել և արդյունավետ եփուկ դիմահարդարումը մաքրելու համար:

Օճառի ընկույզներով շամպունի պատրաստման միասնական բաղադրատոմս չկա: Իդեալական միջոց պատրաստելու համար հաշվի առ քո մազերի տիպը. որքան մազերը չոր են, այնքան քիչ ընկույզ պետք կլինի: Փորձիր և շուտով կգտնես մազերի գեղեցկության և առողջության միջոցի իդեալական բաղադրատոմսը:

Գլուխն ինչպես լվալ օճառի ընկույզներով

1. Եփուկ

Տնային պայմաններում մազերի բնական շամպուն պատրաստելու համար 1 լ. ջուր եռացրու և 10-15 օճառի պտուղ ավելացրու: 15-20 րոպե անց միջոցը քամիր թանզիֆով, սառեցրու և թող սառնարանում: Պատրաստ է: Միջոցը սովորական շամպունի պես օգտագործիր: Եթե եփուկը սկսեց փրփրել, մազերը մաքրվեցին: Եթե ոչ, նորից լվա:

Կարևոր է՝ Այս շամպունով լվալ կարելի է միայն տաք ջրով: Այլապես լվացող նյութերը չեն լուծվի:

2. Կտորով պարկ

10-15 պտուղ լցրու պարկի մեջ, դիր տաք ջրի մեջ և լավ տրորիր: Երբ օճառային փրփուր առաջանա, մերսող շարժումներով այն ներմերսիր գլխամաշկիդ և մազերիդ մեջ, լավ լվա: Ավելի լավ արդյունքի համար պրոցեդուրան կարելի է երկու անգամ անել: Մազերը մետաքսանման կդառնան:

 



3. Աղացած ընկույզ
Այսպես պատրաստված շամպունն ազդում է որպես խոնավեցնող դիմակ մազերի համար: Սրճաղացով ընկույզը մանրացրու, ավելացրու 2-3 թ. գ. ալյուր և տաք ջուր: Թող թրմվի 10-15 րոպե: Ստացված միջոցը քսիր մազերիդ, թող մի քանի րոպե, հետո լվա տաք ջրով:

Օգտակար խորհուրդ՝

Օճառի ընկույզի օգտակար հատկությունները չեն սահմանափակվում միայն կոսմետոլոգիայով: Սապինդուսի պտուղները հրաշալի միջոց են ձեռքով և մեքենայով լվացքի համար՝ նրբորեն մաքրում են հագուստը և հիպոալերգեն են: Պտուղների 1 կգ-ը շաբաթական 2 անգամ լվացքի դեպքում բավարար է 1 տարվա համար: Պարզապես 5-6 ընկույզ լցրու կտորե պարկի մեջ և դիր լվացքի մեքենայի թմբուկի մեջ:

Օճառի ընկույզը հոտ չունի: Եթե ուզում ես, որ հագուստից լավ հոտ գա, ընկույզների հետ պարկի մեջ մի քանի կաթիլ սիրելի եթերայուղ լցրու: Հագուստը մաքուր և փափուկ կլինի:



Ամենաընթերցվածը