Այս կաթնամթերքը օգնում է ավելի լավ հաղթահարել նյարդային լարվածությունը
Բժիշկ Նատալյա Տանանակինան խորհուրդ է տվել հոգեկան առողջությունը ամրապնդելու համար օգտագործել աղիքների աշխատանքը բարելավող մթերքներ։
Բժիշկ Տանանակինան հայտարարել է. կենդանի միկրոօրգանիզմներ պարունակող մթերքների ընդգրկումը ամենօրյա սննդակարգում բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վիճակի վրա և բարելավում է սթրեսային պայմաններին դիմակայելու մարդու հոգեկան կարողությունը։ Բժիշկը նշել է, որ նման մթերքները նպաստում են աղիքային միկրոֆլորայի առողջ զարգացմանը, ինչը, իր հերթին, ուղղակիորեն ազդում է «ուրախության հորմոնի» սերոտոնինի արտադրության վրա, որն ապահովում է օրգանիզմի դիմադրությունը սթրեսին։
Մասնավորապես, կեֆիրը և այլ ֆերմենտացված կաթնային ըմպելիքները և բնական յոգուրտները օգնում են ավելի լավ հաղթահարել նյարդային լարվածությունը։
«Տրամադրությունը և ուղեղի աշխատանքը բարելավելու համար խորհուրդ է տրվում օգտագործել նախաբիոտիկներով մթերքներ, ինչպիսիք են սովորական մածունը, կեֆիրը և թթու կաղամբը: Այս մթրեքները օգնում են օպտիմիզացնել աղիների աշխատանքը և բարելավել տրամադրությունը», - կիսվել է Տանանակինան։
Բացի այդ, բանանը օգնում է ավելի լավ հաղթահարել սթրեսը և նյարդային ճնշումը։ Դրանք պարունակում են տրիպտոֆան ամինաթթու և վիտամին B6, որոնք նպաստում են ուղեղի կողմից դրական տրամադրություն և հավասարակշռված հուզական վիճակ ստեղծող նյութերի արտադրությանը:
Նիհարելու ավելի հեշտ միջոց չկա՝ ութօրյա կեֆիրի դիետայից բացի
Սա կերեք նախաճաշին
Արդյունքը կլինի հիանալի.
Առաջին օր՝ 500 մլ կեֆիր, 3-4 խաշած կարտոֆիլ
Երկրորդ օր՝ 500 մլ կեֆիր, 500 գ չրեր
Երրորդ օր՝ 500 մլ կեֆիր, 500 գ կաթնաշոռ
Չորրորդ օր՝ 500 մլ կեֆիր, 500 գ թթվասեր
Հինգերորդ օր՝ 500 մլ կեֆիր, 300 գ խաշած հավի միս
Վեցերորդ օր՝ 500 մլ կեֆիր, 2 կգ թարմ միրգ
Յոթերորդ օր՝ 2-3 լիտր կեֆիր
Ութերորդ օր՝ Հանքային ջուր անսահմանափակ քանակությամբ
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։