Այս կանաչիի անունը ռուկոլա է. Ահա այն ուտելու 10 պատճառ

Դիտումներ 6376

Այս կանաչիի անունը ռուկոլա է. Ահա այն ուտելու 10 պատճառ

1. Ռուկոլայի ամենաթանկ հատկությունը քաղցկեղի բջիջների զարգացման կանխարգելումն է։ Ռուկոլայի մեջ հակաքաղցկեղային նյութերի պարունակությունը շատ ավելի մեծ է, քան բրոկկոլիում։

2. Պայքարում է մաշկային հիվանդությունների դեմ, նպաստում է վերքերի ու բորբոքումների ապաքինմանը, վիտամին K-ի առկայության շնորհիվ։
3. Վիտամին C-ի պարունակությունը նպաստում է մեր իմունիտետին՝ փրկելով մեզ բազմաթիվ վիրուսներից և վարակներից:
4. Վիտամին A-ն ներսից բուժիչ ազդեցություն ունի մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա, իզուր չէ, որ այն կոչվում է գեղեցկության վիտամին։
5. Ունի տոնիկ հատկություն։ Նախաճաշին ռուկոլայով աղցանը կարող է ձեզ ավելի աշխուժացնել, քան մի քանի բաժակ թունդ սուրճը:
6. Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, օգտագործվում է որպես ստամոքսի խոցի բուժման ոչ դեղորայքային միջոց։
7. Ամրացնում է նյարդային համակարգը՝ թույլ տալով հեշտությամբ հաղթահարել սթրեսը, որն ավելին է, քան անհրաժեշտ է մեր կյանքում։

 


8. Օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Ռուկոլան դիետիկ արտադրանք է՝ պարունակում է ընդամենը 25 կիլոկալորիա 100 գ-ում։Ռուկոլան հայտնի է իր միզամուղ հատկությամբ, որը թույլ է տալիս կարգավորել օրգանիզմի ջրային-աղ հավասարակշռությունը և ճարպերն այրելու ունակությունը։ Այսպիսով, նիհարելիս մի մոռացեք այն ներառել ձեր սննդակարգում։
9. Նվազեցնում է խոլեստերինը։
10. Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։



Ռեհանը պարզապես կանաչի չէ, այլ բուժիչ դեղամիջոց

Իսկ դուք գիտեի՞ք որ ռեհանն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց։ Բուսական տաք թուրմը խմում են երիկամների, միզապարկի, մրսածության, բորբոքման ժամանակ։ Թուրմը օգտակար է համարվում աղիքային և լյարդային կոլիկի, գազերի, ախորժակի պակասի, ինչպես նաև նևրոզի, գլխացավերի, էպիլեպսիայի, բրոնխիալ ասթմայի դեպքում։ Ռեհանը համարվում է կրծքով կերակրող կանանց կաթի ավելացման արդյունավետ միջոց։

 

 

Օտիտ.  2 ճաշի գդալ ռեհանի վրա լցնել 0,5 լիտր եռման ջուր, մարմանդ կրակի վրա դնել, բայց չեռացնել, ապա թողնել 10 րոպե հանգստանա։ Ցավոտ ականջի վրա կոմպրես պատրաստեք և պահեք 1-2 ժամ։ Այն կարող եք օգտագործել ամեն օր, քանի դեռ ձեր ականջը ցավում է։

Կոնյունկտիվիտիտ.  1 ճաշի գդալ չոր ռեհանը լցնել մի բաժակ եռման ջրի մեջ։ Թողնել մինչև սառչի։ Այս թուրմով օրական մի քանի անգամ ողողեք ձեր աչքերը։

Մաշկի քոր.  2 ճաշի գդալ չոր ռեհանը լցնել 0,5 լիտր եռման ջրի մեջ, թողնել 2 ժամ, քամել։ Խմեք կես բաժակ՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց առաջ։



Նյարդային լարվածություն և հոգնածություն. 1 ճաշի գդալ ռեհանը թրմել մի բաժակ եռման ջրի մեջ, թողնել 15-20 րոպե։ Խմեք ինչպես թեյը՝ շաքարով կամ մեղրով, բայց ոչ ավելի, քան օրը 2 անգամ։

Խմեք նույն թուրմը նաև սրտխառնոցի կամ փսխման ժամանակ։

Հակացուցումներ

 

 

Սովորական ռեհանը միշտ չէ, որ անվնաս է։ Այն հակացուցված է սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի, թրոմբոֆլեբիտի, թրոմբոցի, ուղեղի բորբոքային հիվանդությունների, արախնոիդիտի, հետգրիպային էնցեֆալիտի համար։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը