Այս ձվերը ամենավատ են նախաճաշի համար

Դիտումներ 164

Այս ձվերը ամենավատ են նախաճաշի համար

 Գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան ռուսաստանցիներին խորհուրդ է տվել նախաճաշին չուտել ձու և նրբերշիկ, քանի որ նման սնունդը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը։ 
«Մենք սովոր ենք չափից շատ միս ու կաթնամթերք ուտել... Շատերը կարծում են, որ նորմալ է նախաճաշին ձու և նրբերշիկ ուտելը, բայց դա ամենավատ տարբերակն է»,- ընդգծեց գաստրոէնտերոլոգը։

 


Նուրիա Դիանովան նշել է, որ այս տարբերակում այս ուտեստը, պարզվում է, չափազանց հարուստ է հագեցած ճարպերով։ Դրանք միանգամից շատ մեծ քանակությամբ ստանալը բացասաբար է անդրադառնում մարսողության վրա, ծանրաբեռնում են ենթաստամոքսային գեղձը, նպաստում ավելորդ քաշի և արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։
«Կենդանական ծագման մթերքների կամ հացաբուլկեղենի մեջ հայտնաբերված ճարպերը մեծացնում են սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի վտանգը»,- զգուշացրել է փորձագետը։



Խաշած ձու ուտելուց առաջ իմացեք այս մասին, նոր կերեք այն

Հավի ձուն շատերի մոտ անփոխարինելի մթերք է հատկապես նախաճաշի ժամերին։ Իսկ դուք գիտեք, թե որքա՞ն օգտակար է խաշած ձուն։ 

 

 

Վերջերս կատարված բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ձուն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: 

Ձվի դեղնուցում օգտակար լեցիտինի քանակն ավելի շատ է (10%)՝ քան խոլեստերինի (2%): 

Ձուն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով, լավ ճարպով, երկաթով, ֆոսֆորով:  Մեծ չափսի ձուն պարունակում է 77 կալորիա, 5 գրամ ճարպ, 6 գրամ սպիտակուց` 9 ամինաթթվի տեսակով:

 

 

Ձուն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի և տեսողության համար:

Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:



Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:
Կալցիումի յուրացման համար օրգանիզմը վիտամին D-ի կարիք ունի:

Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը:
Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:

 

 

 

Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը