Այս եղանակին ձմերուկ են վաճառում․ Կապշեք, երբ իմանաք ինչ արժե 1 կգ ձմերուկը

Դիտումներ 1068

Այս եղանակին ձմերուկ են վաճառում․ Կապշեք, երբ իմանաք ինչ արժե 1 կգ ձմերուկը

Զարմանալի է, բայց այս եղանակին սուպերմարկետներում վաճառվում է ձմերուկ։ Սաս սուպերմարկետում նույնպես կար ձմերուկ և բավականին մեծ արժեք ուներ այն։

 

 

 Կապշեք, երբ իմանաք ինչ արժե 1 կգ ձմերուկը։



1 կգ ձմերուկը 6300 դրամ է։ Այսինքն մեկ միջին չափի ձմերուկը կկազմի մոտ 35․000 դրամ։

 

 

 

Ձմերուկ (լատին․՝ Citrullus), դդմազգիներին միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։

Հայտնի են վայրի 1՝

Ձմերուկ վայրի (C.colocynthis) և մշակովի 2 (սեղանի ու կերային) տեսակներ։
Հայաստանում (հիմնականում Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝

Ձմերուկ սեղանի (C. vulgaris)։
Կենսաբանական նկարագիր

 



Ծաղիկները
Միամյա է։ Ցողունը մագլցող է, երկարությունը՝ 3-4,5 (և ավելի) մ։ Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված։ Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն։ Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6-1,6 (առավելագույնը՝ 30) կգ։ Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով, տարբեր լայնության զոլերով։ Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին։ Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն։

 

 

Պատմական տվյալներ
Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։

Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 12-13-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «առբուզ, խառբուզ», որ թյուրքական «խառբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։ Ըստ Հր. Աճառյանի, անվանումը կազմված է ձմեռն բառից։ Պարզ չէ, թե ինչու է պտուղն այդպես կոչվել։ Հավանական է՝ առատ զովացուցիչ ջրի պատճառով։



Ամենաընթերցվածը