Այս երկու բանջարեղենը անպայման կերեք․ Դրանք նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը
Ուռուցքաբան Իվանովը ասել է, որ բրոկկոլին և լոլիկը նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը, բժիշկ Վորոբիևը հորդորել է ուտել նաև սխտոր և ընկույզ.
«Բրոկկոլին և ծաղկակաղամբը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կարող են օգնել նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, իսկ սուրճը կարող է օգնել կանխել մաշկի քաղցկեղը:
Բացի այդ, լոլիկը և հապալասը պարունակում են լիկոպին, որը հայտնի է նաև իր կանխարգելիչ հատկություններով»,- պարզաբանել է Իվանովը։
Քաղցկեղի դեմ պայքարող հակաօքսիդանտներով, սննդային մանրաթելերով և ֆիտոէստրոգեններով հարուստ ամբողջական ձավարեղենը, ըստ ուռուցքաբանի, կարող է օգնել կանխել հաստ աղիքի քաղցկեղը:
Սիմոնչինին բուժում էր ցանկացած քաղցկեղ սոդայով․ Նա դատապարտվեց և զրկվեց բժկի լիցենզիայից
Տուլիո Սիմոնչինին (իտալ.՝ Tullio Simoncini, ծնված 1951 թ.) նախկին իտալացի ուռուցքաբան և այլընտրանքային բժշկության կողմնակից է։ Նա դոկտորի կոչում է ստացել Լա Սապիենցա համալսարանից:
Նա հայտնի է նրանով, որ, իր կարծիքով, կենդանի օրգանիզմի բջիջների մուտացիան չարորակ ուռուցքի հետագա զարգացմամբ պայմանավորված է Candida albicans սնկերի առկայությամբ։ Նա նաև պնդում է, որ այս հիվանդությունը կարելի է բուժել սոդայի ներարկումներով։
Նա զրկվել է իր բժշկի իրավունքներից, քանի որ նա քիմիաթերապիայի փոխարեն սովորական նատրիումի բիկարբոնատ է նշանակել քաղցկեղով հիվանդներին։ Գիտական հանրությունը մերժել է Սիմոնչինիի վարկածը՝ պատճառաբանելով նրա տեսությունը հաստատող գրախոսականների բացակայությունը։
2006 թվականին Սիմոնչինիին զրկեցին բժշկությամբ զբաղվելուց՝ քաղցկեղի չփորձարկված բուժումներ օգտագործելու համար: Սակայն նա շարունակեց իր «պրակտիկան» օգտվելով ինտերնետից և «կլինիկա» կազմակերպելով Ալբանիայում։
2012 թվականին այս «կլինիկայում» մահացել է 27-ամյա Լուկա Օլիվոտտին։ 2015 թվականին Սիմոնչինին դատապարտվել է Օլիվոտտիի կանխամտածված սպանության և խարդախության համար։
Երկու իտալացի լրագրողների կողմից Սիմոնչինիի դատապարտումից անմիջապես հետո իրականացված հետաքննությունը ցույց տվեց, որ շառլատանը շարունակում է զոհեր փնտրել իր «թերապիայի» համար և բուժել նրանց տանը: Նրա կեղծ գիտական մեթոդը որոշակի ժողովրդականություն է ձեռք բերել նաեւ Ռուսաստանում։
2018 թվականի հունվարի 15-ին Սիմոնչինին դատապարտվեց հինգուկես տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության և բժշկական պարտականությունները անտեսելու համար։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։