Այս չիրը օրգանիզմից հեռացնում է քիմիական նյութերը

Դիտումներ 9549

Այս չիրը օրգանիզմից հեռացնում է քիմիական նյութերը

Չորացրած կեռասը հատկապես կարևոր է մեծ քաղաքների բնակիչների համար։

Իսկ դա տեղի է ունենում պեկտինի գործողության շնորհիվ՝ այն օգնում է կապել վնասակար քիմիական միացությունները, և դրանք դուրս են բերվում օրգանիզմից՝ առանց արյան մեջ մտնելու։
Այն հայտնի է նաև որպես լավ հակասեպտիկ և խորխաբեր միջոց, ինչը մեզ անհրաժեշտ է մրսածության դեպքում։ Բալի մեջ պարունակվող յոդն օգնում է սկլերոզի դեպքում։

 


Միկրոէլեմենտների (կալիում, մագնեզիում, A, C, PP վիտամիններ) և օրգանական թթուների համակցության շնորհիվ այն վերացնում է սպազմերը և հանգստացնում նյարդային համակարգը։
Երկաթի և պղնձի աղերի բարձր պարունակությունը կեռասին դարձնում է օգտակար միջոց սակավարյունության դեմ։

 



Այս խմբի մարդկանց հակացուցված և արգելված է ուտել կեռաս

Կեռասի մասին բազմիցս խոսել ենք ՝ նշել օգտակար հատկությունները։ Կեռասը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պակաս ունեցող մարդկանց։ Կեռասը շատ օգտակար է նաև մաշկային խնդիրներ ունեցողներին։

 

 

Մեծ քանակությամբ կեռաս խորհուրդ չի տրվում ուտել գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարախտով հիվանդներին։ Կեռասը խորհուրդ չի տրվում նաև աղիքային խանգարումների դեպքում։

Կեռասը հակացուցված է այն մարդկանց ովքեր կեռասենուց ունեն ալերգիա և սրացումներ։ Կեռասը հակացուցված է նաև գաստրիտի սրացման ժամանակ։



Կեռասի վտանգավոր հատկությունները, ի՞նչ հիվանդություն կառաջանա, եթե չարաշահեք կեռասը

Կեռասի չարաշահումը կարող է հանգեցնել դիարեայի։ Դիարեան նույն փորլուծությունն է։ 

Որոշ մասնագետներ կարծում են, որ այդքան էլ վտանգավոր չէ կեռասը շաքարային դիաբետով հիվանդներին, սակայն զրուցելով մի շարք անվանի բժիշկների հետ, նշեցին, որ կեռասը վտանգավոր է դիաբետիկներին, բայց կարող են օրվա մեջ 3-4 հատ ուտել։ Պետք է զգալիորեն քչացնեք կեռասի օգտագործումը, եթե ունեք շաքարային դիաբետ։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը