Այս ցավերը կարող են վկայել շաքարախտի, վահանաձև գեղձի և երիկամների հիվանդության մասին

Դիտումներ 891

Այս ցավերը կարող են վկայել շաքարախտի, վահանաձև գեղձի և երիկամների հիվանդության մասին

Ֆլեբոլոգ վիրաբույժ Արմեն Ավակյանը խոսեց գիշերային ոտքերի ջղաձգումների մասին՝ որպես մի շարք հիվանդությունների հնարավոր նախանշան։

Գիշերային ոտքերի ցավերը սովորական խնդիր են, և դրանց առաջացման ամենապարզ բացատրությունը գերծանրաբեռնվածությունն է, ոտքերի վրա չափազանց շատ ժամանակ անցկացնելը: Այս դեպքում անհանգստանալու կարիք չկա, սովորական հանգիստը մարդու համար կդառնա «բուժում»։ Բայց եթե ոտքերի գիշերային սպազմերը ի հայտ են գալիս առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, դա կարող է լուրջ բանի տագնապալի նշան լինել, հատկապես եթե դրանք սիստեմատիկ առաջանում են, այս մասինասել է բժիշկ Ավակյանը ։

«Առաջին հերթին ցնցումները կարող են անհանգստացնել մարդուն, եթե երակների վարիկոզ լայնացում առաջանա: Բացի ցնցումներից, երակների վարիկոզի զարգացումն ազդարարում է երեկոյան ոտքերի այտուցը, ծանրության և հոգնածության զգացումը ամենանվազագույն ծանրաբեռնվածության դեպքում»,- զգուշացրել է ֆլեբոլոգը։

Ոտքի մկանների գիշերային ջղաձգումների մեկ այլ տարածված պատճառ բժիշկը անվանեց հարթաթաթություն: Մասնագետը խորհուրդ է տվել ավելի զգույշ ընտրել կոշիկները և անընդհատ չքայլել հարթ տակացուով, առանց կրունկի։

Բժիշկ Ավակյանը նկատեց, որ ամռանը շատերը կարող են ոտքերում ջղաձգումներ զգալ այն պատճառով, որ շոգ եղանակի և քրտնարտադրության հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հանքային աղեր՝ օրինակ՝ կալիում կամ մագնեզիում։ Մինչդեռ այդ նյութերն անմիջականորեն մասնակցում են մկանների աշխատանքին։ Եթե ​​դրանց պակաս կա, դա հանգեցնում է սպազմերի, ցնցումների։

Բժիշկ Ավակյանը հավելեց, որ ոտքերի գիշերային ցավերը կարող են վկայել լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ վահանաձև գեղձի և երիկամների, ինչպես նաև շաքարախտի զարգացման մասին։

«Նաև սպազմերը կարող են ազդանշան լինել վահանաձև գեղձի, երիկամների, շաքարախտի, հիպերտոնիայի հիվանդությունների մասին»,- տեղեկացրեց ֆլեբոլոգը։

Արմեն Ավակյանն ընդգծեց, որ այս երեւույթին պետք չէ վերաբերվել որպես պատահական բանի. Կրկնվող նոպաների դեպքում դուք անպայման պետք է այցելեք բժշկի:



Խմեք այս ըմպելիքը և ազատվեք խոցերից, գաստրիտից, շաքարախտից, թութքից, ցիստիտից և այլն...Տես բաղադրատոմսը

Բուժիչ ըմպելիքը բաղկացած է 1 բաղադրիչից, սակայն դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է։
Այս ըմպելիքն ունի բազմաթիվ առողջարար առավելություններ, ինչպես նաև օգնում է պահպանել ճիշտ քաշը և մեծ ազդեցություն ունի մաշկի վրա։

 


Կտավատի սերմը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք ներառում են վիտամիններ, հանքանյութեր և օմեգա-3 ճարպաթթուներ և բջջանյութ, որոնք նորմալացնում են աղիների աշխատանքը:

Կտավատի սերմն արդյունավետորեն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, նորմալացնում է նյութափոխանակությունը, իջեցնում արյան շաքարը և կարգավորում ախորժակը։
Այս սերմերը կլանում են օրգանիզմում առկա վնասակար նյութերը, մաքրում են աղիները, ինչպես նաև օրգանիզմին մատակարարում լեցիտին, որը խթանում է նյութափոխանակությունը։ Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակում է կտավատի սերմը, ակտիվացնում են մարմնի քրտինագեղձերը, օգնում են վերացնել ավելորդ ճարպը և, հետևաբար, իդեալական են քաշ կորցնելու համար:
Այս բնական ըմպելիքը շատ դիետոլոգների կողմից խորհուրդ է տրվում գաստրիտի, ստամոքսի խոցի, խրոնիկական փորկապության և թութքի բուժման համար։ Այն նաև օգնում է ցիստիտի և պիելոնեֆրիտի բուժմանը։



Կտավատի սերմերից բուժիչ ըմպելիք.
Քնելուց առաջ 3 ճաշի գդալ կտավատի սերմը լցնել մեկ լիտր եռման ջրի հետ և թողնել թրմվի ամբողջ գիշեր։ 
Խորհուրդ է տրվում օգտագործել օրական 3-4 անգամ՝ մոտ 150 մլ, ուտելուց կես ժամ առաջ։ Խմիչքը պետք է ամեն օր թարմ պատրաստված լինի։
Կտավատի սերմով ըմպելիքն օգտագործվում է 10 օր, որից հետո 10 օր ընդմիջում է կատարվում և նորից կուրսի կրկնում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Սա թույլ կտա կառավարել ձեր քաշը, և որ ամենակարևորն է, դուք կնիհարեք առողջ և անվտանգ ճանապարհով:
Հետևանքները անհատական ​​են, սակայն մարմնի քաշը ցանկալիին հասցնելու համար անհրաժեշտ է բուժման 3-5 կուրս, ինչպես նաև պետք է ճիշտ սնվել։Այս ըմպելիքը կարող եք օգտագործել նախաճաշի և ընթրիքի փոխարեն։ Դուք կարող եք նույնիսկ մեղր ավելացնել ձեր ըմպելիքին՝ համը բարելավելու համար։
Կանոնավոր օգտագործման դեպքում մաշկի վրա դրական փոփոխություններ կնկատեք, մաշկը կդառնա ավելի առողջ, հարթ և առաձգական։

 


Չնայած կտավատի բոլոր օգտակար հատկություններին, կան հակացուցումներ. Խորհուրդ չի տրվում լյարդի ծանր հիվանդություն ունեցող մարդկանց համար: 
Բացի այդ, խնդրում ենք նկատի ունենալ, որ կտավատը երիկամներից ակտիվորեն ավազ և քարեր է հանում, և այս գործընթացը պետք է լինի բժշկի խիստ հսկողության ներքո՝ լուրջ բարդություններից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը