Այս բնական հակաբիոտիկը համարվում է սուրբ խոտ բոլոր մշակույթներում՝ շնորհիվ իր զարմանալի օգուտների․ Սա հաստատ կա ձեր խոհանոցում

Դիտումներ 319

Այս բնական հակաբիոտիկը համարվում է սուրբ խոտ բոլոր մշակույթներում՝ շնորհիվ իր զարմանալի օգուտների․ Սա հաստատ կա ձեր խոհանոցում

Արժե ավելացնել ձեր սննդակարգին:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ ռեհանը կարող է օգնել պայքարել բակտերիաների, վիրուսների և քրոնիկ հիվանդությունների դեմ։ 
Այս բնական հակաբիոտիկը համարվում է սուրբ խոտ տարբեր մշակույթներում՝ շնորհիվ իր զարմանալի օգուտների: Բույսը աճում է տաք և արևադարձային կլիմայական պայմաններում։ Բույսը հեշտ է խնամել և կարելի է աճեցնել ինչպես ներսում, այնպես էլ բակում։

Ռեհանն անկասկած մոլորակի ամենաառողջ բույսերից մեկն է։ Լավ է օգտագործել թարմ վիճակում, ունի հաճելի բուրմունք և կծու համ։ Այն հարուստ է էական սննդանյութերով, ինչպիսին է վիտամին K-ն. ընդամենը 2 ճաշի գդալ ռեհանն ապահովում է օրական առաջարկվող արժեքի մոտ 29%-ը:
Ռեհանը նաև պարունակում է վիտամին A և բետա-կարոտին, հզոր հակաօքսիդանտներ, որոնք կարող են պաշտպանել ձեզ ազատ ռադիկալներից: Այս սննդանյութերը կանխում են նաև աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների զարգացումը:
Բացի այս վիտամիններից, ռեհանը պարունակում է նաև մագնեզիում, ֆոսֆոր, մանգան, կալցիում, երկաթ և այլ հանքանյութեր ու ֆլավոնոիդներ։ Բույսն ունի նաև հակաբակտերիալ հատկություն։

 


 

 

Հակաօքսիդանտ հատկություն
Մի շարք հետազոտությունների համաձայն՝ ռեհանը կարող է պաշտպանել ձեզ բազմաթիվ քիմիական և քաղցկեղածին նյութերից:
Ռեհանը կարող է մաքրել LDL-ը (վատ խոլեստերինը) արյան անոթներից՝ արդյունավետորեն կանխելով բազմաթիվ սրտանոթային հիվանդությունները:
Կարող է օգնել ձեզ բուժել գլխացավերը, փորլուծությունը, փորկապությունը, հազը, գրիպը, մակաբույծները, գորտնուկները, երիկամների խնդիրները և այլ հիվանդություններ:

Ինչպե՞ս օգուտ քաղել ռեհանից.
Հետազոտողները չեն հաստատել ճշգրիտ չափաբաժինը, սակայն հարկ է նշել, որ դեղաբույսերն ու համեմունքները զգալի ներդրում ունեն ընդհանուր հակաօքսիդանտների սննդակարգում: Ռեհանը գործնականում կալորիա չունի և, բացի այդ, վիտամին K-ի, ցինկի, կալցիումի, մագնեզիումի, կալիումի և սննդային մանրաթելերի հարուստ աղբյուր է:

Ձեր սննդակարգին ավելացրեք ռեհանը՝ թարմ տերևների տեսքով ՝ որպես սոուսների հիմք։ Ավելացրեք մի քանի տերև և մի քանի կաթիլ բալզամիկ քացախ՝ կանաչին համեմելու համար, կամ օգտագործեք դասական լոլիկի և ռեհանի համադրությունը և մի բուռ ռեհան լցրեք մակարոնեղենի սոուսի, միջերկրածովյան պիցցայի կամ լոլիկ-մոցարելլա աղցանի մեջ:

 

 



Ինչպե՞ս տան պայմաններում ռեհան աճեցնել․ Առողջարար, բնական և բուժիչ

Ռեհանը ջերմասեր բույս է, մնացած հարցերում պահանջկոտ չէ: Ընտրեք մանր տերևավոր կանչ սորտեր և հետևեք հրահանգներին:

Անհրաժեշտ կլինի՝

  • Սերմեր
  • Հող
  • Կերամզիտ դրենաժի համար
  • Ջրահեռացման 1-3-լիտրանոց անցքերով ծաղկաման
  • Կերակրի թաղանթ
  • Կալիումի պերմանգանատ

 

 

Աշխատանքի ընթացքը՝
1. Ընտրված սերմերի վրա տաք ջուր լցրեք, թողեք 2 օր: Ջուրը փոխեք 12 ժամը մեկ, հետո դրանք մի քանի ժամով թրջեք կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ: Վերջում սերմերը չորացրեք անձեռոցիկի վրա:

2. Հետո բիոհումուս խառնեք սենյակային բույսերի համար ունիվերսալ հողին 4:1 հարաբերակցությամբ: Ծաղկամանի մեջ դրեք կերամզիտը, վրան հող լցրեք՝ 3-4 սմ թողնելով վերևի մասում: Հարթեցրեք մակերևույթը և առատորեն հող լցրեք:

3. Պատրաստի սերմերը ցանեք իրարից մոտ 2 սմ հեռավորության վրա, վրան բարակ շերտով հող լցրեք: Ծաղկամանը ծածկեք կերակրի թաղանթով, ատամի փայտիկով դրա մեջ մի քանի անց արեք և դրեք տաք տեղում:



4. 7-12 օր անց առաջին ծիլերը կաճեն: Այդ ժամանակ թաղանթը հանեք, ծաղկամանը դրեք արևոտ տեղում: Երբ ծիլերը հասնեն 5 սմ երկարության, նոսրացրեք դրանք՝ ծիլերի միջև հեռավորությունը մեծացնեով 10 սմ-ի:

5. Ծաղկամանի մեջ հողի բարակ շերտ ավելացրեք բույսերն ամրացնելու համար: Պարբերաբար ջրեք և փխրեցրեք հողը:

Տնային ռեհանի խնամքի կանոններ
Ռեհանը լավ լուսավորության կարիք ունի: Մարտից օգոստոսին արևը բավարար է կանաչու համար, իսկ ձմռանը լրացուցիչ լուսավորություն է պետք: Այն ապահովելու համար տեղադրեք ֆիտոլամպեր կամ լուսադիոդային լամպեր 2700К սպիտակ լույսով՝ բույսերից 15-20 սմ հեռավորության վրա: Դրանք պետք է աշխատեն օրական 6-12 ժամ:

Ծաղկելուց մոտ մեկուկես ամիս անց կարելի է առաջին բերքը հավաքել: Հենց բույսը սկսի կոկոն տալ, անհրաժեշտ է դրանք անմիջապես կտրել, որպեսզի տերևները հյութեղ և բուրավետ մնան:

Ռեհանի աճեցում ճյուղով
Ընտրեք ռեհանի հյութեղ ճյուղ գնված փնջից և դրեք ջրով բաժակի մեջ 1-2 շաբաթով՝ ամեն օր ջուրը փոխելով: Այդ ընթացում ճյուղն արմատ կտա: Ճյուղը տնկեք ծաղկամանի մեջ և թարմ կանաչի վայելեք 3-4 ամիս:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը