Այս բաղադրիչը լցրեք աղացած մսի մեջ և իդեալական կոտլետներ կստացվեն, համից չեք կշտանա
Ձեզ ենք ուզում ներկայացնել մի գաղտնիք, որի շնորհիվ կկարողանաք պատրաստել իդեալական կտլետներ։ Շատ քչերը գիտեն, որ այս բաղադրիչը ավելացնելով աղացած մսի մեջ, այն ավելի համեղ է դարձնում և յուրահատուկ։
Այս բաղադրիչի շնորհիվ կպատրաստեք իդեալական կոտլետներ և համից չեք կշտանաք։
Խոսքը գնում է համեմի սերմի մասին։ Այսպիսով, ամբողջական բաղադրատոմսը հետևյալն է։
Բաղադրամասեր
1 կգ տավարի աղացած մսին (եթե միսը յուղոտ չէ, 200 գրամ խոզի ճարպ ավելացրեք),
աղ ՝ ըստ ճաշակի (ես 2 թեյի գդալ եմ ավելացնում, քանի որ շատ աղ չեմ սիրում),
ըստ ճաշակի կարմիր պղպեղ,
1 թեյի գդալ սև պղպեղ,
1 ճաշի գդալ աղացած համեմի սերմ,
0,5 հատ կիտրոնի հյութ,
2 հատ սոխ (աղացած),
1 փոքր ճաշի գդալ թթվասեր,
բուսայուղ կամ կարագ ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Այս բաղադրատոմսը շատ լավն է, ամեն բաղադրիչ հիանալի համ ու հոտ են հաղորդում կոտլետներին, իսկ թթվասերը այն յուրահատուկ կերպով փոփկեցնում է միսը և հյութալի դարձնում։ Բաղադրատոմսը հատուկ ՝ Xohanoc.am-ից։
Բոլոր բաղադրիչները աղացեք, լավ խառնեք և ավելացրեք թթվասերը։ Լավ խառնելուց հետ ևս մեկ անգամ աղացեք, կարող եք նաև սև հաց աղալ (ես աղում եմ)։
Այնուհետև ավելացրեք համեմուքները և կրկին լավ խառնեք։ Տապակը տաքացրեք, վրան լցրեք բուսայուղը։ Միսը ձեռքի մեջ ձևավորեք և տվեք կոտլետի տեսք ու տապակեք երկու կողմով, մինչ պատրաստ լինելը։