Այս բաղադրատոմսը կփոխի ձեր պատկերացումները կոտլետների մասին․ Ընդամենը 25 րոպե է տևում...

Դիտումներ 318

Այս բաղադրատոմսը կփոխի ձեր պատկերացումները կոտլետների մասին․ Ընդամենը 25 րոպե է տևում...

Ջեռոցում թխած կոտլետները համով շատ ավելի հետաքրքիր են, քան շոգեխաշածները։ Եվ նրանց հետ ավելի քիչ քաշքշուկ կա, քան սովորական ձեթի մեջ տապակածը։ Բացի այդ, սա լիովին դիետիկ ուտեստ է:

Ձեզ հարկավոր է․

250 գ աղացած միս

1 սոխ

1 կտոր սպիտակ հաց կամ բուլկի

4 ձու

1 ճ.գ. բուսական յուղ

սև պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

թարմ մաղադանոս

 

Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ։ Տարայի մեջ դնել աղացած միսը, 1 ձուն, տապակած սոխը, ջրով թրջած հացը, աղն ու պղպեղը։ Զանգվածը լավ խառնել։ Ասում են՝ հում սոխով կոտլետները շատ ավելի հյութալի են ստացվում։ Պատրաստի աղացած մսից կոտլետներ ձևավորել և դնել թխման թերթիկի վրա։

Աղացած մսի մեջ փոքր իջվածքներ անել և ձվերը զգուշորեն լցնել դրանց մեջ։ Ձվերը շաղ տալ մանրացրած մաղադանոսով, աղով և պղպեղով։

Կոտլետները թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Որքա՞ն ժամանակ թխել կոտլետները ջեռոցում: Ընդամենը 25 րոպե: Եթե ​​չեք սիրում հոսող դեղնուցը, կարող եք կոտլետները մի փոքր երկար պահել ջեռոցում։ Շատ ախորժելի ուտեստ է ստացվում։ 



Կիևյան կոտլետի պատրաստման հայական տարբերակը

Իրականում կիևյան կոտլետը պատրաստում են հավի կրծքամսով, որը աղացած չէ, այլ ծեծած է։ Այն մի շարք հմտություններ է պահանջում, բայց իրականում այդքան էլ բարդ չէ պատրաստելը։ բայց այսօր ներկայացնում ենք կիևյան կոտլետի հեշտ տարբերակը, որը հայերս ենք պատրաստում և այն մի շարք փոփոխություններով կարելի է ասել հայկական տարբերակը։

 

 

Բաղադրատոմսը ներկայացնում է Xohanoc.am-ը։

Բաղադրամասեր

0,5 կգ հավի բուդ,

300 գրամ հավի կրծքամիս,

100 գրամ կարագ,

4-5 ճյուղ սամիթ,

3 պճեղ սխտոր,

աղն ու պղպեղը ՝ ըստ ճաշակի,

ալյուր,

պաքսիմատ,

բուսայուղ,

3-4 հատ ձու



Պատրաստման եղանակը

 

Սամիթը լվացեք, չորացրեք և մանր կտրատեք ու խառնեք կարագի հետ։ կարագի հետ խառնեք նաև շատ մանր կտրատած կամ չզմած խտորը։ Այդ ամենը կարող եք նաև հարել բլենդերով։ Ստացված զանգվածը դրեք սառցախցիկում և թողեք լավ սառի։ 

Հավի բուդը առանց ոսկորի պետք է 0,5 կգ լինի։ Բուդն ու կրծքամիսը աղացեք, համեմեք աղով ու պղպեղով։ Ստացված զանգվածը բաժանեք հավասար մասերի։ Կարողեք 10 մասի բաժանել, կարող եք ավելի քիչ կամ շատ, դա ըստ ցանկության։ Ես 12 մասի եմ բաժանում, որպեսզի միջինից մեծ չափի կոտլետներ ստացվեն։ Գունդը տափակեցրեք, ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի:

 

 

Ամեն մի կոտլետի մեջ դնում ենք մեկ գդալ կարագով միջուկը, որը արդեն սառել է: Տվեք կոտլետի ձև, թաթախեք ալյուրի մեջ, այնուհետև հարած ձվի և հետո պաքսիմատի։ կարողեք մեկ անգամ էլ ձվի և կրկին պաքսիմատի մեջ թաթախել, որպեսզի վրայի շերտը հաստ և խրթխրթան լինի։ Թավան դրեք կրակի վրա, այնոջհետև բուսայուղ լցրեք և տապակեք կոտլետները։



Ամենաընթերցվածը