Այս բաղադրատոմսն ինձ սովորեցրել է տատիկս, ով դեռ առողջ է և իրեն հիանալի է զգում 92 տարեկանում

Դիտումներ 1276

Այս բաղադրատոմսն ինձ սովորեցրել է տատիկս, ով դեռ առողջ է և իրեն հիանալի է զգում 92 տարեկանում

Տատիկս խորհուրդ է տալիս դա անել. Գարնանը, երբ մասուրը ծաղկում է, պետք է հավաքել նրա թերթիկները, մոտավորապես մեկ բաժակ ծաղկաթերթ, գուցե ավելի շատ։

Թարմ հավաքած թերթիկները պետք է արագ ողողել սառը ջրով և շերտերով դնել տարայի մեջ, որը նախ պետք է մանրէազերծել, յուրաքանչյուր շերտը լցնել մեղրով, ծածկել կափարիչով և պահել սառնարանում 1 ամիս:

 

 

Մեկ ամսից երիտասարդության էլիքսիրը պատրաստ է։ Այն պետք է ընդունել թեյի հետ՝ օրը 3 անգամ 1 ճ/գ, մոտ մեկ ամիս տևողությամբ։ Էլիքսիրին կարող եք ավելացնել խնձորի ծառի ծաղկաթերթիկներ, սա միայն կբարելավի էլիքսիրի որակը և համը:

Իսկ աշնանը մասուրից այսպիսի էլիքսիր ենք պատրաստում։ Մասուրը մաքրել, շատ նուրբ մանրացնել, խառնել մեղրի հետ և թողնել մեկ ամիս։

Մեր ամբողջ ընտանիքը կարող է հաստատել, որ երիտասարդության այս էլիքսիրն ընդունելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ուժի և էներգիայի հսկայական աճ է տեղի ունենում, և եռանդ է հայտնվում:



Մասուրի յուղի անհավանական օգտակարությունը, որի մասին չգիտեք

Իր հատկությունների շնորհիվ մասուրի յուղն օգտագործվում է մի շարք նպատակներով: Fithacker.ru-ն ներկայացրել է՝ ինչպես օգտագործել այն:

Դեմքի համար: Մասուրի յուղը կօգնի ազատվել մաշկի չորությունից, ծերացման առաջին նշաններից: Այն խոնավեցնում է մաշկը, հագեցնում վիտամիններով: Մասուրի յուղը կարող եք օգտագործել սովորական կրեմի հետ՝ մի քանի կաթիլ խառնելով դրան կամ օգտագործել մաքուր վիճակում՝ մերսող շարժումներով քսելով դեմքին: Եթե յուղոտ մաշկ ունեք, մասուրն օգտագործեք միայն աչքերի ու շուրթերի հատվածում. դա կօգնի խուսափել կնճիռների առաջացումից:

 
 

Մասուրի յուղը կարող է օգնել ազատվել նաև փոքր սպիներից. մասուրի յուղը մերսող շարժումներով քսեք պրոբլեմատիկ հատվածներին:

Մասուրի յուղով դիմակներ: Այլ բաղադրիչների հետ համադրելու դեպքում մասուրի յուղը կօգնի լավացնել մաշկի որակը:

  • Բորբոքումից և այտուցվածությունից ազատվելու համար 1 թեյի գդալ մասուրի յուղը խառնեք 1 ճաշի գդալ ցորենի թեփի և 1 ճաշի գդալ եղինջի թուրմի հետ: Քսեք մաքուր դեմքին, տաք ջրով լվացեք 15-20 րոպե անց:
  • Դեմքը մաքրելու համար 1 ճաշի գդալ տաք կաթը խառնեք 1 թեյի գդալ մասուրի յուղի և 10 գրամ խմորիչի հետ:
  • Հարթ մաշկ ունենալու համար 1 թեյի գդալ մասուրի յուղը խառնեք նույնքան մեղրի և 1 ձվի դեղնուցի հետ:

 



Մասուրի յուղը՝ մազերի համար:  Մասուրի յուղը բուժում է գլխամաշկը, սնուցում մազարմատները: Մասուրի յուղը կարող եք օգտագործել միայն չոր մաշկի դեպքում, հակառակ դեպքում՝ մազերի վիճակը կարող է վատանալ:

Շամպունի կամ բալզամի մեջ մասուրի յուղ ավելացնելու դեպքում մազերն ավելի առողջ, ամուր և փայլուն կլինեն:

  • Մազերի աճը խթանելու համար 1 ճաշի գդալ սոխի հյութը խառնեք 1 թեյի գդալ մեղրի, մասուրի յուղի հետ: Քսեք մազերին, 30 րոպե անց լվացեք մազերը:
  • Ճյուղավորված մազերի դեմ պայքարելու համար 100 մլ գարեջուրը խառնեք 2 ճաշի գդալ մասուրի յուղի, ձվի դեղնուցի հետ: Խառնուրդը մազերին թողեք 20-25 րոպե, լավ լվացեք:

Մասուրի յուղը՝ աչքերի շուրջ նուրբ մաշկի համար: Մասուրի յուղն արդյունավետ միջոց է՝ նուրբ մաշկը խնամելու համար: Այն սնուցում է մաշկը, պայքարում ծերացման առաջին նշանների դեմ: Այն կարող եք օգտագործել թե առանձին, թե կրեմներին խառնելով: 15 մլ մասուրի յուղին 3 կաթիլ վիտամին E և A խառնեք, պահեք սառը վայրում: Քսեք աչքերի շուրջ նուրբ մաշկին, 10-15 րոպե անց մաքրեք անձեռոցիկով:

Մասուրի յուղը՝ թարթիչների համար: Մասուրի յուղը նպաստում է թարթիչների աճին, սնուցում դրանք: Մի քանի կաթիլ յուղ քսեք թարթիչներին, թողեք մեկ ժամ, լվացեք:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը