Այս բանջարեղենը իսկական դեղամիջոց է շաքարային դիաբետի դեմ

Դիտումներ 817

Այս բանջարեղենը իսկական դեղամիջոց է շաքարային դիաբետի դեմ

Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:

 

 

Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ:

 

 



Հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, իսկ մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման և բուժման շնորհիվ: Անհրաժեշտ է խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը, հատկապես շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը. շաքարի և շաքարավազի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել թարմ մրգեր (գերազանցապես, խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ):

 

 

Իսկ այս բանջարեղենը ապացուցված է, որ իսկական բնական դեղամիջոց է դիաբետի դեմ։ 

Խոսքը կանաչ լովու մասին է։ Կանաչ լոբին այն հազվադեպ մթերնքերից է, որ չունի գրեթե հակացուցում։ Այն միայն չի կարելի ուտել հում վիճակում։ Կանաչ լոբին պարունակում է մինչև 25% սպիտակուց, որը յուրացվում է 70-80%-ով։

 



Լավ է ազդում նաև մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։ Կանաչ լոբին օժտված է շաքարի մակարդակն իջեցնելու հատկությամբ։ Կանաչ լոբու պատիճից պատրաստված ջրային թուրմը լայն կիրառում ունի դիաբետի ժամանակ։

 

 

 6-7 չոր մանրացրած պատիճը 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 3 օր և կրկնեք ևս 1 անգամ։ Թուրմի դրական ազդեցությունը կուժեղանա, եթե ավելացնեք 1 թ/գ հապալասի տերև։

Ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։



Ամենաընթերցվածը