Այս բանջարեղենում պարունակվող նյութերը կանխում են արյան մակարդումը
Ավստրալիայի սրտի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները բացահայտել են բրոկկոլիի օգտակար հատկությունները ինսուլտի դեմ պայքարում։ ACS Central Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն ՝ բանջարեղենում պարունակվող նյութերը կանխում են արյան մակարդուկների առաջացումը, որոնք կարող են արգելափակել ուղեղի արյունատար անոթները։
Նախակլինիկական փորձարկումներում ցույց է տրվել, որ սուլֆորաֆանը արգելակում է թրոմբոցիտների ագրեգացիան և նվազեցնում արյան մակարդուկների ձևավորումը զարկերակներում: Ապացուցված է, որ այս նյութի օգտագործումը պլազմինոգենի հետ միասին բարձրացնում է իշեմիկ ինսուլտի բուժման արդյունավետությունը 20-ից մինչև 60 տոկոս:
Ֆիտոքիմիականը արյունահոսություն չի առաջացնում, ինչը սովորական կողմնակի ազդեցություն է: Բացի այդ, ապացուցվել է, որ բրոկկոլիից ստացված միացությունը նվազեցնում է ինսուլտի ռիսկը հիվանդների մոտ, ովքեր բարձր ռիսկի են ենթարկում այս պայմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Քլիվլենդի կլինիկայի հետազոտողները բացահայտել էին հանրաճանաչ սննդային հավելումների՝ նիասինի կամ վիտամին B3-ի վտանգները։ Պարզվել է, որ նիասինի քայքայման արտադրանքը կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ։
Բրոկոլին համարվում է լավագույն բնական միջոցը թոքերու մաքրելու համար
Բրոկոլին բանջարեղենի մեզ հայտնի ամենաօգտակար տեսակներից մեկն է։ Այն մեծ քանակությամբ միկրոտարրեր և մակրոտարրեր է պարունակում, ինչպես նաև վիտամիններ և օգտակար այլ նյութեր, օժտված է պաշտպանական, հանգստացնող, հակաբորբոքային, հակաքաղցկեղային, երիտասարդացնող հատկություններով։
Բրոկոլին օգնում է իմունային համակարգին պաթոգեն բակտերիաները թոքերից դուրս բերել: Գաղտնիքը կայանում է հատուկ միացության մեջ: Այժմ այն փորձարկվում է թոքերի տարատեսակ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա: Արյան սպիտակ բջիջները` մակրոֆագերը, վերացնում են օտար նյութերն ու բակտերիաները, որոնք հավաքվում են թոքերում:
Ծխող մարդկանց մոտ այս համակարգը խախտված է, ինչի հետևանքով ծխողներն ավելի հաճախ են տարատեսակ վարակների զոհ դառնում: Այնպես, որ թոքերը մաքրելու համար հաճախ օգտագործեք բրոկոլի:
Բրոկոլին նաև օգնում է պայքարել սթրեսի դեմ, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։
Նպաստում է ոսկրային հյուսվածքի ամրացմանը։
Խորհուրդ է տրվում հղի և հղիություն պլանավորող կանանց, քանի որ այն մի քանի անգամ նվազեցնում է պտղի պաթոլոգիաների առաջացման հավանականությունը։
Շատ օգտակար է նաև երեխաների համար։ Այն մթերքներից է, որ կարելի է տալ երեխային սկսած 7-8 ամսականից։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։