Այս բանջարեղենի կազմը բարելավում է արյան կազմը և օգնում փայծաղի աշխատանքին

Դիտումներ 216

Այս բանջարեղենի կազմը բարելավում է արյան կազմը և օգնում փայծաղի աշխատանքին

Այս մթերքի ամենաարժեքավոր հատկությունը արյան անոթները խոլեստերինի թիթեղներից արագ ազատելու և, ընդհանուր առմամբ, արյան մեջ «վատ» խոլեստերինի կոնցենտրացիան նվազեցնելու կարողությունն է:

Սմբուկը պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, կոբալտ և մանգան։

 

 

Սրանք բավականին հազվագյուտ տարրեր են, որոնք բարելավում են արյան կազմը և օգնում փայծաղի աշխատանքին։

Սմբուկը նույնպես բավականաչափ երկաթ է պարունակում, ուստի օգտակար է սակավարյունության դեպքում։ Սմբուկն օգտագործվում է արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար։

 



Առաջին հերթին ինչին է օգուտ սմբուկը․ Երբ իմանաք, ամեն օր սմբուկ կուտեք

Սմբուկն անհրաժեշտ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ օրգանիզմն ավելի լավ է գործում։ 
սմբուկը հարուստ է բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով:

Այս բանջարեղենի կալորիականությունը բավական ցածր է. 100 գրամում 25 կիլոկալորիա է պարունակում, 3 գրամ բջջանյութ, 1 գրամ սպիտակուց, C, К վիտամիններ:
1 հում սմբուկը 20 կալորիա է պարունակում։ 

Այն օգտագործելով՝ կարող եք նաև ստանալ.  

 

 

• 0.8 գրամ սպիտակուց
• 0.15 գրամ ճարպ
• 2.5 գրամ մանրաթելեր
• 4.82 գրամ ածխաջրեր։

Որոշ հետազոտություններ վկայում են, որ մեծ քանակով մանրաթելեր պարունակող մթերքի օգտագործումը կարող է 20 տոկոսով նվազեցնել դիաբետի առաջացման հավանականությունը։
Սմբուկի օգտագործումը հնարավորություն է տալիս ամրացնել սրտի առողջությունը, վերականգնել դրա գործառույթները, իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:
Նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը, այդ պատճառով խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։



Սմբուկը, հատկապես դրա հյութը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Նպաստում է նաև նյարդային համկարգի ամրացմանը, օգնում է հաղթահարել անքնությունը և լարվածությունը։

Խորհուրդ է տրվում տարեցներին և հղի կանանց։

Բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, նպաստում է փոքրիկ վերքերի ապաքինմանը, կնճիռների հարթեցմանը, լավացնում է մաշկի գույնը։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը