Այս բանջարաբույսը շատ օգտակար է ծերության ժամանակ իմունիտետի համար

Դիտումներ 430

Այս բանջարաբույսը շատ օգտակար է ծերության ժամանակ իմունիտետի համար

Բողկը պարունակում է հատուկ յուղ, որն ունի հակաբակտերիալ ազդեցություն և բարելավում է օրգանիզմի պաշտպանությունը վիրուսային վարակներից:

Տարեցների մոտ իմունային համակարգը շատ խոցելի է և թույլ:

 

 

Երբ մենք բողկ ենք ուտում, ինչ-որ վիրուսով վարակվելու հավանականությունը շատ ավելի քիչ է դառնում։

Բողկի մյուս կարևոր առավելությունը մագնեզիումի և կալիումի բարձր պարունակությունն է: Երկու միկրոտարրերն էլ համարվում են «սրտային», նրանք աջակցում են սրտամկանի աշխատանքին:



Այս բանջարեղենները կարող են տրոհել լեղապարկի քարերը

Լեղաքարային հիվանդության բուժման համար բժշկությունը առաջարկում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում հաջողվում է տրոհել քարերը ժողովրդական բժշկության փորձված միջոցների օգնությամբ:

Ակնհայտ է, որ բուժումը պետք է համաձայնեցվի ու վերահսկվի բժշկի կողմից:

 

 

Փոքր քարեր, ավազ.

Բազուկի թարմ հյութը 1 ժամ պահեք սառնարանում, խառնեք ամսաբողկի հյութի հետ՝ 2:1: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ:

Սև բողկ: Ունի լեղամուղ ազդեցություն: Խմեք թարմ հյութը՝ 1-ական թեյի գդալ , օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Շարունակեք 21 օր, կրկնեք 7 օրից:



Հեռացրեք խոշոր բողկի միջուկի մի մասը, առաջացած փոսիկի մեջ լցրեք մեղր, 2 ժամ պահեք տաք տեղում՝ մինչև բողկից արտազատվի հյութը: Խմեք 100-200 մլ՝ մեկ օրվա ընթացքում: Բուժման տևողությունը կախված է հիվանդի վիճակից:

Զգուշացում: Բողկի հյութի ու մեղրի խառնուրդը հակացուցված է հոդատապի, լյարդի հիվանդությունների, ստամոքսի ու 12- մատնյա աղիի խոցի դեպքում:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը