Այս ախտանիչներով հնարավոր է որոշել, արդյոք օրգանիզմում տրոմբ կա, թե ոչ

Դիտումներ 1192

Այս ախտանիչներով հնարավոր է որոշել, արդյոք օրգանիզմում տրոմբ կա, թե ոչ

Արյան թրոմբների առաջացման պատճառները կարող է լինել՝

  • ֆիզիկական անգործությունը
  • սթրես
  • աթերոսկլերոզ
  • քիմիաթերապիա
  • որոշակի դեղամիջոցների ընդունում (հակաբեղմնավորիչներ)
  • ծխելը

 

 

  • արյան մակարդման հիվանդություններ
  • ժառանգականություն
  • վարակիչ հիվանդություններ
  • ալկոհոլիզմ
  • գիրություն
  • թերսնուցում
  • շաքարային դիաբետ

 

 



Արյան թրոմբ կարող է առաջանալ մարդու ցանկացած օրգանում։ Շատ հաճախ, արյան թրոմբների առկայությունը ամբողջ մարմնում ասիմպտոմատիկ է, սակայն որոշակի օրգանում արյան թրոմբը կարող է իրեն զգացնել տալ:

 

Օրինակ՝ ուղեղում առկա թրոմբը կարող է մարդու մոտ առաջացնել ուշագնացություն, գլխապտույտ և գլխացավ։

 

 

Սրտում արյան թրոմբն առաջացնում է.

  • շնչահեղձություն
  • կրծքավանդակի ցավ
  • ձեռքի թմրություն
  • առիթմիա
  • հիպոթենզիա
  • իշեմիկ հիվանդություն


Երբ ստորին վերջույթներում այտուց է առաջանում, մաշկը կապտավուն է դառնում, տեղ-տեղ կապտուկներ են առաջանում, ինչը նշանակում է, որ ոտքերում արյան խցանումներ են առաջացել։

Սակայն անհնար է ինքնուրույն ախտորոշել՝ թրոմբոզ։ Դա պետք է արվի միայն բժշկի կողմից՝ անհրաժեշտ հետազոտություն կատարելուց հետո։



Ամենաընթերցվածը