Այս 9 մթերքները բուժում են այն օրգանները, որոնց նման են իրենց արտաքին տեսքով

Դիտումներ 173

Այս 9 մթերքները բուժում են այն օրգանները, որոնց նման են իրենց արտաքին տեսքով

Երբևէ նկատե՞լ եք, որ ընկույզը մարդու գլխուղեղն է հիշեցնում, իսկ ցորենը և լոբին՝ երիկամները: Այդ նմանությունը հուշում է, թե որ մթերքը որ օրգանը կարող է բուժել:  

1. Լոլիկ: Լոլիկը նման է սրտին, որովհետև կարմիր գույն ունի և չորս ներքին բաժանում, ինչպես և սիրտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկը հարուստ է երկաթով և կալցիումով, որոնք շատ օգտակար են արյան և սրտի համար:

2. Ընկույզ: Ընկույզը շատ նման է գլխուղեղին: Այն ձախ և աջ կիսագնդեր ունի և գալարներ, ինչպես գլխուղեղը: Հայտնի է, որ ընկույզը լավացնում է գլխուղեղի աշխատանքը:

3. Նեխուր: Նեխուրը նման է մեր ոսկորներին: Ոսկորները պարունակում են 23 տոկոս նատրիում. նույն քանակությամբ նատրիում պարունակում է նաև նեխուրը: Ապացուցվել է, որ նեխուրը լրացնում է մեր կմախքի պահանջները:

 



4. Ավոկադո: Այս միրգը շատ օգտակար է ձվարանների և արգանդի համար: Արտաքին տեսքից էլ այն շատ նման է արգանդին: Շաբաթական մեկ ավոկադո ուտելով՝ դուք կկանխեք ձվարանների և արգանդի վզիկի քաղցկեղը: Ավոկադոն օգնում է նաև հորմոնների հավասարակշռությանը:

5. Կարտոֆիլ: Ենթաստամոքսային գեղձը շատ նման է կարտոֆիլի: Քաղցր կարտոֆիլի շնորհիվ ենթաստամոքսային գեղձը կարող է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

6. Գազար: Եթե դուք գազարը շրջանակներով կտրատեք, կնկատեք, որ այն շատ նման է մարդու աչքին: Գիտությունը ապացուցել է, որ գազարը շատ օգտակար է աչքերի համար, որովհետև այն լավացնում է արյան շրջանառությունը և տեսողությունը:

7. Թուրինջ: Թուրինջը և ցիտրուսային մյուս մրգերը կրծքի ձև ունեն: Թուրինջը օգնում է լիմֆատիկ հեղուկը կրծքավանդակի միջով անցնելուն՝ դրանով իսկ կանխելով կաթնագեղձի քաղցկեղը:

8. Գինի: Կարմիր գինին արյան գույն է հիշեցնում: Գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է արյան խտացման վտանգը և կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները:

9. Շամպինիոն: Եթե դուք կիսեք շամպինիոնը, շատ ընդհանրություններ կնկատեք մարդու ականջի հետ: Սունկը լավացնում է լսողությունը, քանի որ հարուստ է վիտամին D-ով:

Պետք է հիշել, սակայն, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկ է դիմել բժշկի. ինքնաբուումը կարող է վտանգավոր լինել:



Ամենաընթերցվածը