Այո, այս միջոցը օգնեց ինձ ազատվել բարձր ճնշումից

Դիտումներ 542

Այո, այս միջոցը օգնեց ինձ ազատվել բարձր ճնշումից

Մինչ ներկայացնելը, թե ինչպես եմ ազատվել բարձր ճնշումից կամ այլ կերպ ասած հիպերտոնիայից, մի փոքր կարևոր և օգտակար ինֆորմացիա ձեզ համար։
ՀԻՊԵՐՏՈՆԻԱ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ
 
 
Ճնշման կայուն բարձրացման պատճառ կարող են լինել տարբեր գործոններ.
• Ավելորդ քաշ. մարմնի քաշի ավելանալու հետ բարձրանում է արյան ճնշումը: Յուրաքանչյուր ավել կիլոգրամն ավելացնում է արյան ճնշումը 1-2 մմ սնդիկի սյուն: Հատուկ կարևոր նշանակություն ունեն կրծքավանդակի և որովայնի շրջանի ենթամաշկային ճարպաբջջանքը:
 


• Աղի և ճարպոտ սնունդ. աղի և ճարպոտ սնսդի չարաշահումը բերում է արյան ճնշման բարձրացման: Հայտնի է, որ հիպերտոնիայով անձինք սննդում աղն օգտագործում են երեք անգամ ավելի, քան նորմալ ճնշում ունեցող անձինք:
• Ծխախոտի օգտագործումը.ծխելու ժամանակ անոթները նեղանում են, ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը, երբեմն՝ 10-30 մմ սնդիկի սյուն, հաճախ նույնիսկ մեկ գլանակից:
 
 
• Ցածր ֆիզիկական ակտիվություն. նստակյաց կյանք վարողների և չմարզված անձանց մոտ հիպերտոնիայի զարգացման ռիսկը 20-50 %-ով ավել է, քան բարձր ֆիզիկական ակտիվություն ունեցող անձանց մոտ:
 


• Հոգեբանական գործոնները. ստրեսն իր տարբեր արտահայտումներով բարձրացնում է արտերիալ ճնշումը: Հատկապես այն մեծ նշանակություն ունի քաղաքների բնակիչների համար:
• Ժառանգականություն. ժառանգականությունը հիպերտոնիայի զարգացման կարևորագույն գործոններից մեկն է:
• Շաքարային դիաբետ. շաքարային դիաբետի հետևանքով անոթների ախտահարումը հիպերտոնիայի զարգացման հաճախակի հանդիպող գործոն է:
• Տարիք. տարիքի հետ մեծանում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը:
Ռիսկի գերծոնների կանխումը կարող է նվազեցնել հիպերտոնիկ հիվանդությունների զարգացումը:
Իսկ հիմա խոսեմ այն մասին, թե ինչը օգնեց ինձ և մինչ այժմ էլ օգնում է վերահսկել ճնշումս և այն այևս չի բարձրանում։
 
 
Ինձ օգնեց նուռը։
Այս միրգը հարուստ է A, B, C, E վիտամիններով, ինչպես նաև կալիումով: Մի բաժակ նռան հյութ օգտագործելով՝ կստանաք ֆոլաթթվի օրական չափաբաժինը։ Եվ եթե ներառեք այն ձեր սննդակարգում, ճնշման հետ խնդիր չեք ունենա։
Սակայն, եթե ունեք խոցեր, պանկրեատիտ, փորկապություն, գաստրիտ, նուռը հակացուցված է ձեզ։


Ամենաընթերցվածը