Այլևս ոչ մի այտուց. ընդամենը երեք մթերքներ կօգնեն ազատվել դրանից
Օրգանիզմում հեղուկի կուտակումը հանգեցնում է այտուցի, որը հաճախ բավականին ցավոտ է։
Կան մի քանի օգտակար մթերքներ, որոնք կօգնեն կարճ ժամանակում ազատվել օրգանիզմի ավելորդ աղից։
Կանաչեղեն
Կանաչեղենը, ինչպես նաև կանաչ բանջարեղենը իսկական առաջին օգնություն են օրգանիզմի համար՝ աղի նստվածքների լճացումով։
Դրանք ոչ միայն չափազանց օգտակար են, այլեւ բնական միզամուղներ են։ Այս մթերքներից են վարունգը, ծնեբեկը, մաղադանոսը և ջրիմուռը:
Սեխ կամ ձմերուկ
Սեխի կամ ձմերուկի մի կտորը կարող է ոչ միայն բարձրացնել ձեր տրամադրությունը, այլեւ հեռացնել ավելորդ աղը օրգանիզմից։ Դրանք պարունակում են կալիում, որը կանխում է աղի պահպանումն օրգանիզմում։
Յուղոտ ձուկ
Սկումբրիան, ծովատառեխը, թունան և սաղմոնը պարունակում են վիտամին B6, որն օգնում է նվազեցնել հեղուկի քանակությունը հյուսվածքներում:
Ահա թե ինչպես կարելի է ազատվել տոքսիններից, այտուցներից, փորկապությունից, բարելավել լյարդի աշխատանքը և վերացնել լեղապարկի քարերը ընդամենը 1 օրում
Այս երեք բաղադրիչներն ունեն հիանալի բուժիչ հատկություններ և օգնում են մեզ բնական ճանապարհով կանխել հիվանդությունների առաջացումը:
Տոքսինները մեր մարմնում աստիճանաբար կուտակվում են տարբեր գործոնների հետևանքով.
Սխալ սնուցում
Հավելումներ և քիմիական նյութեր սննդի մեջ
Շրջակա միջավայրի աղտոտվածություն
Սթրես և բացասական հույզեր
Քիմիական բաղադրիչներով հարուստ մթերքների օգտագործում
Բաղադրիչներ.
5 հասած լոլիկ (500 գրամ)
1 պճեղ սխտոր
1 թեյի գդալ քրքումի փոշի
1 բաժակ ջուր (200 մլ)
Ձիթապտղի յուղ, խնձորի քացախ և ծովի կամ Հիմալայան աղ (ըստ ճաշակի)
Այս դետոքսիկացնող բուսական հյութը պատրաստելու համար մեզ մնում է միայն բոլոր բաղադրիչները լավ հարել բլենդերով և համեմել ձիթապտղի յուղով, քացախով և աղով:
Օգտագործեք 200 մլ նախաճաշից կես ժամ առաջ, 200 մլ ճաշից 20 րոպե առաջ, 200 մլ ընթրիքից 20 րոպե առաջ։
Այս մաքրումը խորհուրդ ենք տալիս անել շաբաթը մեկ անգամ, իսկ այդ օրը փորձեք հնարավորինս առողջ սնվել՝ հյութի ազդեցությունը մեծացնելու և ավելի շատ տոքսիններ վերացնելու համար։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։