Աղիները տոքսիններից ազատելու համար մերսեք այս հատվածը
Աղիներն ազատելու համար մերսեք որովայնը։ Սա կօգնի արթնացնել մկանները, որոնք ապահովում են պերիստալտիկան՝ տեղափոխելով աղիները լցնող տոքսինները իրենց վերջնական նպատակակետին: 2-5 րոպե կատարեք որովայնի երկայնքով փափուկ, մի փոքր սեղմող շարժումներ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ թեթևակի սեղմելով ձեռքը աղիքների վրա: Օգնում է նաև հատուկ մարմնամարզությունը։
Օրինակ, փորձեք այս վարժությունը՝ ծնկի իջեք, ներշնչեք, ապա ճակատը իջեցրեք հատակին՝ ձեռքերը վեր բարձրացնելով: Այս վարժությունը բարելավում է ներորովայնային ճնշումը և ուժեղացնում է աղիքային մկանների պարբերականությունը: Մի մոռացեք օրական առնվազն մեկ ժամ քայլելու և ցանկացած այլ ֆիզիկական գործունեության մասին. նստակյաց ապրելակերպը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը հիմք են ստեղծում փորկապության համար:
Օրական 2 բաժակ այս ըմպելիքը կօգնի ձեզ նիհարել և նվազեցնել շաքարի մակարդակը արյան մեջ
Բոլորը գիտեն, որ նորածիններին սամիթ ջուր են նշանակում ստամոքսի և աղիքների հետ կապված խնդիրները կանխելու համար: Բայց պարզվում է, որ մեծահասակների համար սամիթ ջուրը պակաս օգտակար չէ:
Այս հրաշք ըմպելիքը կօգնի նիհարել և նվազեցնել արյան շաքարը։ Սամիթ ջուրը կարելի է համարել շաքարախտի գերազանց կանխարգելում։
Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել սրտի անբավարարության, լյարդի ցիռոզի և փքվածության դեպքում:
Հեղուկը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է․
● 1 ճ.գ. սամիթի սերմեր
● 1 լ եռման ջուր
1. Սամիթի սերմերը լցնել եռման ջրով և թողնել եփվի մեկ ժամ։
2. Եթե թերմոս չկա, կարող եք բանկան փակել նեյլոնե կափարիչով, փաթաթել փայլաթիթեղի մեջ և դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ։
3. Մեկ ժամ հետո քամեք ըմպելիքը։ Խմեք օրական 2 բաժակ՝ առավոտյան 1 բաժակ, երեկոյան 1 բաժակ։
4. Փքվածության և կոլիկի դեպքում խմելու չափաբաժինը կարող եք ավելացնել օրական մինչև 3-4 բաժակ։
Իր բաղադրության մեջ պարունակվող մի շարք եզակի նյութերի շնորհիվ սամիթի սերմը օգնում է հաղթահարել նյութափոխանակության խանգարումները և քաղցի նոպաները, ինչպես նաև նորմալացնում է արյան շաքարի մակարդակը:
Սա կհեշտացնի և կարագացնի նիհարելու գործընթացը:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։