Աղիների աշխատանքը կարգավորող՝ լավագույն բնական միջոցները

Դիտումներ 465

Աղիների աշխատանքը կարգավորող՝ լավագույն բնական միջոցները

Աղիների աշխատանքի խանգարումն ու փորլուծությունը կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար: Սովորաբար նման տհաճ խնդրից ազատվելու և մարսողական համակարգի աշխատանքը կարգավորելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

 



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել տհաճ զգացողություններից։

 
1 ճաշի գդալ կապույտ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել մի ժամ, այնուհետև ընդունել յուրաքանչյուր երեք ժամը մեկ 1/4 բաժակ։
Չորացրած խնձորի կտորներին ու բալերին ավելացնել եռման ջուր,  թրմել 40 րոպե, այնուհետև ստացված թուրմը խմել օրվա ընթացքում թեյի փոխարեն։



Թարմ կարտոֆիլի հյութը քամել և օրական երկու անգամ ուտելուց կես ժամ առաջ ½ բաժակ թարմ կարտոֆիլի հյութ խմել։ Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ։
 


Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։



Ամենաընթերցվածը