Աղցանի անունն է «Գոհունակ ամուսին». Ահա բաղադրատոմսը
Դիտումներ 327
Բաղադրություն․
հավի լյարդ - 300 գր
պանիր - 150 գր
աղած սունկ - 200 գր
գազար - 1 հատ
սոխ - 1 հատ
մայոնեզ - ըստ ճաշակի
Հավի լյարդը եռացրած ջրի մեջ 10 րոպե եփում ենք, թողնում սառչի ու մանր խորանարդիկների կտրատում։
Սոխը կտրատել փոքր խորանարդի, գազարը անցկացնել խոշոր քերիչով, սունկը մանր կտրատել։
Ամեն ինչ առանձին տապակել տաք բուսայուղի մեջ։
Տապակած բանջարեղենն ու սունկը խառնել, ավելացնում ենք քերած պանրի երկու երրորդը, ավեացնում մայոնեզ, դնում ենք ուտեստի վրա և ցանում մնացած պանիրը։
Ցանկության դեպքում աղցանը հավաքում ենք շերտերով՝ լյարդ, մայոնեզ, սոխ, գազար, սունկ, մայոնեզ, պանիր։
Բարի ախորժակ
Ամենաընթերցվածը