Աղցան Ձմերուկ․ Ամառային շատ համեղ, թեթև աղցանի բաղադրատոմսը

Դիտումներ 1171

Աղցան Ձմերուկ․ Ամառային շատ համեղ, թեթև աղցանի բաղադրատոմսը

Xohanoc.am-ը առաջարկում է պատրաստել հրաշալի աղցան։ Այն ոչ միան համային է լավը, նաև տեսքով է շատ գեղեցիկ և նման ձմերուկին։

 

 

Իսկական ամառային թեթև աղցան։ Այն պատրաստելու համար հարկավոր է ՝



Բաղադրամասեր

 

 

1 հատ հավի կրծքամիս,

120 գրամ (1 տուփ) անկորիզ ձիթապտուղ,

120 գրամ պանիր,

2 հատ լոլիկ,

1 հատ վարունգ,

աղ,

պղպեղ,

մայոնեզ կամ թթվասեր

 

Պատրաստման եղանակը



Հավի կրծքամիսը լվացեք և խաշեք։ Խաշելուց հետ այն մանր կտրատեք։ Վրան ավելացրեք քերած պանիրը և ձիթապտուղի մի մասը ևս կտրատեք կրծքամսի վրա։ Վերջում ավելացրեք մայոնեզ կամ թթվասեր, համեմեք աղով ու պղպեղով ու լավ խառնեք։

 

 

Ինչպես նկարում է պատկերված այդպիսի զանգված պետք է ստանաք։

Այնուհետև պետք է լոլիկը մանր կտրատեք և լցնեք այդ զանգվածի վրա, իսկ վարունգը նույնպես մանր կտրատեք և պանիրի հետ շերտերով լցրեք այդ զանգվածի կողքերը ՝ ինչպես պատկերված է լուսանկարում։

 

 

Զարդարեք ձիթապտուղով և վերջ համեղ աղցանը պատրաստ է։

 

 

 



Ամենաընթերցվածը