Աղանդեր խնձորի միջուկով
Ավանդական ալադիները, թեև համեղ են, բայց արդեն չափազանց սովորական են դարձել։
Բացի այդ, դրանք սովորաբար պետք է անմիջապես ուտել, հակառակ դեպքում խմորը չորանում է ու դառնում ոչ այնքան համեղ։
Ավելի լավ և նույնիսկ ավելի արագ կլինի խնձորի միջուկով բուլկիներ պատրաստելը։
Սկսենք ավանդական խմորից՝ խորը ամանի մեջ լցնել 200 մլ տաք կաթ, ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազ, կես թեյի գդալ աղ, 20 գրամ հալած կարագ, 15 գրամ չոր խմորիչ և հարել հարիչով։
Այնուհետև լցնել ամբողջ ալյուրը և հունցել խմորը։ Մեկ ժամ տաք տեղում կափարիչի տակ, թողնել, որ բարձրանա։
Միջուկի համար պարզապես պետք է խնձորները մանր խորանարդիկների կտրատել։ Այժմ խմորը գրտնակելով բարակեցնում ենք, այնուհետև բացված շերտի վրա ձու ենք քսում: Բացված խմորի վրա շարում ենք խնձորները և փաթաթում ռուլետի։
Ռուլետը կտրում ենք դանակով: Բուլկիները շարում ենք ջեռոցի տապակին և դնում ջեռոցի մեջ: Մատուցելուց առաջ կարող եք ցանել դարչին կամ շաքարի փոշի՝ ավելի համեղ դարձնելու համար: