Ավելացրեք այս ուտեստը ձեր սննդակարգում և այն կհեռացնի թափոններն ու տոքսինները, կմաքրի աղիքները, կուժեղացնի ձեր օրգանիզմը

Դիտումներ 6129

Ավելացրեք այս ուտեստը ձեր սննդակարգում և այն կհեռացնի թափոններն ու տոքսինները, կմաքրի աղիքները, կուժեղացնի ձեր օրգանիզմը

Դուք ավելի լավ կզգաք, այն կհեռացնի թափոններն ու տոքսինները, կմաքրի աղիքները, կուժեղացնի ձեր օրգանիզմը, կբարելավի մարսողությունը և կվերականգնի ձեր մաշկի առողջությունն ու գեղեցկությունը։

 

Պետք է ընդունել՝

2 ճ.գ. վարսակի ալյուր

300 մլ ցածր յուղայնությամբ յոգուրտ

3 հատ. սալորաչիր

1/3 թ.գ. կակաոյի փոշի

1 ճ.գ. աղացած կտավատի սերմ

 

Ինչպես պատրաստել․ 

Այսպիսի առողջ նախաճաշ պետք է պատրաստել ոչ թե առավոտյան, այլ երեկոյան։ Սալորաչիրը թրմել 100 մլ եռման ջրով, վրան ծածկել ու թողնել 10-15 րոպե։

Բոլոր բաղադրիչները՝ բացի սալորաչրից խառնել յոգուրտի հետ (ցանկալի է ցածր յուղայնությամբ):

Սալորաչիրը քամել և կտրատել։ Ավելացրեք այն մյուս մթերքների մեջ։ Տեղադրել սառնարանում գիշերը։ Կարող եք առավոտյան վայելել։



Սալորաչիր սիրելու 10 պատճառ. Անհնար է գոնե մեկը չկպնի ձեր սրտին

Չորացրած սալորը շատ ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան թարմը։ Սալորաչիրը պատկանում է ամենաառողջ չրերի կատեգորիային։ 

Այսպիսով, սալորաչիր սիրելու լավագույն 10 պատճառները. 
1. Սալորաչիրը հարուստ է ինչպես լուծելի, այնպես էլ չլուծվող մանրաթելերով (բարելավում է աղիների աշխատանքը): 
2. Սալորաչիրը պաշտպանում է ատամի էմալը վնասվելուց՝ զգալիորեն ամրացնելով այն և պաշտպանելով կարիեսից։ 
3. Սալորաչիրն ունի ընդգծված հակաբակտերիալ հատկություն։ 

 


4. Սալորաչիրն արագ տոնուսավորում է մարմինը՝ զգալիորեն մեծացնելով նրա կատարողականությունը։ 
5. Սալորաչիրն օգնում է պահպանել թթու-բազային հավասարակշռությունը։ 



6. Սալորաչիրը երիտասարդացնում եւ բուժում է բոլոր ներքին օրգանները։ 
7. Սալորաչիրը հիանալի մաքրող հատկություն ունի (պայքարում է փորկապության դեմ, հեռացնում է տոքսինները): 
8. Սալորաչիրը թարմացնում է մաշկը։ 

 


9. Սալորաչիրն օգնում է հաղթահարել վիտամինների պակասը և անեմիան: 
10. Սալորաչիրն ունակ է դիմակայել քաղցկեղային հիվանդություններին։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը