Ատամնաքարերի հեռացման լուծույթ 2 րոպեում
Բերանի հիգիենան ազդում է մեր ընդհանուր առողջության վրա, ուստի շատ կարևոր է դա անել, որպեսզի խուսափենք այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են կարիեսը, ատամնափառը և ատամնաքարը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ատամնափառը հեռացնելու շատ արդյունավետ բաղադրատոմս.
½ բաժակ ջրածնի պերօքսիդ
1 ճաշի գդալ սոդա
½ թեյի գդալ աղ
1 ճ.գ. ջուր
Աղը խառնեք սոդայի հետ և ստացված զանգվածը տարածեք ատամի խոզանակի վրա։ Օգտագործեք այս խառնուրդը ատամները մաքրելու համար։ Գործընթացը պետք է կրկնել օրական մի քանի անգամ։
Այնուհետև պետք է ջրածինը խառնել ջրի հետ և ողողել բերանը դրանով։ Օգտագործեք ատամի մածուկ՝ ատամնաքարերը հեռացնելու համար։ Ցանկալի արդյունքի հասնելու համար այս պրոցեդուրան պետք է կրկնել շաբաթական երկու անգամ։
Տանը ատամնաքարերը հեռացնելու ուղիները.
1. Ձեզ անհրաժեշտ կլինի 40 գրամ ընկույզի կեղև և 1 բաժակ ջուր։ Խառնել բաղադրիչները, եռացնել քսան րոպե, քամել և սառեցնել։
Խոզանակը 10 րոպե թողեք պատրաստված լուծույթի մեջ, մանրակրկիտ լվացեք ատամները՝ ուշադրություն դարձնելով խնդրահարույց հատվածներին։ Կատարեք ընթացակարգը օրական երեք անգամ:
2. Սև բողկը քերել, ավելացնել թարմ պատրաստված կիտրոնի հյութն ու խառնել։ Խառնուրդով օղողում արեք մի քանի րոպե, ապա թքեք։
Կատարեք այն քնելուց առաջ։ Մի սպասեք, որ քարերը անմիջապես կհեռացվեն, քանի որ բողկը աստիճանաբար է ազդում: Նրա հյութն օգնում է փափկեցնել բոլոր նստվածքները, իսկ կիտրոնի շնորհիվ ուժեղանում է նրա ազդեցությունը։
3. Մեղրի թուրմ. Մեկ ճաշի գդալ բնական մեղրը լուծեք 250 մլ տաք ջրի մեջ։ Քնելուց առաջ բերանի ողողումներ արեք։