Արյան շաքարն իջեցնող բնական միջոց
Բնությունը մեզ ներկայացնում է լավագույնը, և մենք ամեն օր համոզվում ենք դրանում։ Դուք կարող եք մեծ գումարներ ծախսել թանկարժեք դեղերի վրա, բայց մի՞թե ավելի հեշտ չէ օգնության համար դիմել բնական միջոցներին: Այսօր մեծ թվով մարդիկ մտածում են, թե ինչպես նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Այն հատկապես մտահոգիչ է շաքարախտով հիվանդ մարդկանց համար։ Էներգիայի կորուստ, չոր բերան, փոքր վերքերի վատ բուժում, ախորժակի ավելացում, տեսողության խանգարում. այս բոլոր ախտանշանները վկայում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման մասին: Մթերքներից մեկը, որը կարող է նվազեցնել արյան շաքարի մակարդակը, դդմի սերմերն են: Նրանք սննդարար նյութերի գանձարան են: Սերմերը մեծ քանակությամբ երկաթ են պարունակում, որն ամրացնում է արյունատար անոթները և լավացնում արյան կազմը։ Արդյունքում սիրտը ստանում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքի համար։ Նաև դդումի սերմերը բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վիճակի վրա և հիանալի կանխարգելում են ակնեը։ Դդմի սերմերի ամենօրյա օգտագործումը նաև օգնում է նվազեցնել արյան շաքարի մակարդակը։ Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին, ուստի կիսվում ենք դդումի սերմերից պատրաստված հիանալի ըմպելիքի բաղադրատոմսով։
Ինչպե՞ս իջեցնել արյան շաքարը:
Բաղադրատոմս
150 գ մաքրած դդումի սերմեր
1/2թ.գ. դարչին (համի համար)
4-5 խուրմա
Ջուր
Պատրաստման եղանակ
Սերմերը 8 ժամ թրմել ջրի մեջ։ Քամել ջուրը և սերմերը լցրել բլենդերի մեջ։ Ավելացնել 4 ճ.գ. ջուր և լավ հարել: Քամել խառնուրդը շղարշի միջով: Ավելացնել մանրացված խուրմա և դարչին, ապա կրկին հարել զանգվածը։ Ստացված դդմի կաթը լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։ Այս ըմպելիքը պետք է խմել օրական 100 գ դատարկ ստամոքսին ուտելուց կես ժամ առաջ։ Պետք է խմել 4 օր ընդմիջումով (խմում ենք 4 օր, հետո 4 օր ընդմիջում ենք անում)։ Դդմի կաթը նաև ապահովում է ճիճուների գերազանց կանխարգելում։ Այն հարմար է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար: