Արյան շաքարի մակարդակն իջեցնելու բնական միջոց. Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 4 բաղադրիչ

Դիտումներ 842

Արյան շաքարի մակարդակն իջեցնելու բնական միջոց. Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 4 բաղադրիչ

Բնությունը մեզ ներկայացնում է լավագույնը, և մենք ամեն օր համոզվում ենք դրանում։ Դուք կարող եք մեծ գումարներ ծախսել թանկարժեք դեղամիջոցների վրա, բայց մի՞թե ավելի հեշտ չէ օգնության համար դիմել բնական միջոցներին: Այսօր մեծ թվով մարդիկ մտածում են, թե ինչպես նվազեցնել արյան շաքարի մակարդակը: Դա հատկապես տագնապալի է շաքարախտով տառապող մարդկանց համար։ Էներգիայի կորուստ, բերանի չորություն, աննշան վերքերի անբուժություն, ախորժակի ավելացում, տեսողության խանգարում. այս բոլոր ախտանշանները վկայում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման մասին: 

 

 

Մթերքներից մեկը, որը կարող է նվազեցնել արյան շաքարի մակարդակը, դդմի սերմերն են: Դրանք օգտակար նյութերի պահեստ են։ Սերմերը մեծ քանակությամբ երկաթ են պարունակում, որն ամրացնում է արյունատար անոթները և լավացնում արյան կազմը։ Արդյունքում սիրտը ստանում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքի համար։ Նաև դդումի սերմերը բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վիճակի վրա և հիանալի կանխարգելում են ակնեն։ Ամեն օր դդումի սերմեր ուտելը նաև օգնում է նվազեցնել արյան շաքարի մակարդակը: 
Ձեզ հարկավոր է.
150 գ դդումի սերմեր 
ջուր 1/2 թ.գ. 
դարչին (բուրմունքի համար) 
4-5 խուրմա 

Սերմերը 8 ժամ թրջեք ջրի մեջ։ Քամել ջուրը և սերմերը լցնել բլենդերի մեջ։ Ավելացնել 4 ճ.գ. ջուր ու ամեն ինչ լավ հարել: Քամեք խառնուրդը շղարշի միջով: Ավելացնել կտրատած խուրման և դարչինը, ապա կրկին հարել զանգվածը։ Ստացված դդմի կաթը լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։ Այս ըմպելիքը պետք է օգտագործել օրական 100 գ դատարկ ստամոքսին, ուտելուց կես ժամ առաջ։ Պետք է խմել 4 օր ընդմիջումով (խմում ենք 4 օր, հետո 4 օր ընդմիջում ենք անում)։ 



Պատրաստեք ձեր սեփական դեղամիջոցը. Դուք հաստատ շաքարախտի դեմ դեղամիջոցի կարիք չեք ունանա

Շաքարային դիաբետով հիվանդների համար կարևոր է պահպանել շաքարի նորմալ մակարդակը՝ ապահովելու մարմնի տարբեր օրգանների պատշաճ գործունեությունը:

Դեղորայքը, առողջ սնունդը և ավանդական միջոցները կարող են օգնել ազատվել շաքարախտի անհարմար ախտանիշներից:

 

 

Ահա մի բնական միջոց, որը կօգնի ձեզ վերահսկել ձեր շաքարախտը վաղ փուլերում:

Ձեզ անհրաժեշտ կլինի․

նեխուրի արմատ - 300 գրամ

կիտրոններ - 6  հատ​

Վերցրեք  նեխուրի արմատը և մաքրեք այն։

Արմատը քերել և դնել  էմալապատ ամանի  մեջ։

Այժմ վերցրեք 6 կիտրոնի հյութը։

Կիտրոնի հյութ ավելացնել քերած նեխուրի  արմատին։

Ծածկեք ամանը և  դրեք  այն  մեկ  այլ մեծ  ամանի մեջ։

 

 



Թողեք ամանի մեջ ջուրը եռա։
Ջուրը եռալուց հետո կրակն իջեցրեք և թույլ կրակի վրա թողեք 2 ժամ եփվի։
Հեռացրեք ամանը կրակից և թողեք սառչի առանց կափարիչը բացելու։
Լուծույթը լցնել  ապակե  տարայի  մեջ  և դնել սառնարանը:
Խմեք այս լուծույթից օրական  1 ճաշի գդալ առավոտյան` դատարկ ստամոքսին,  նախաճաշից ընդամենը 30 րոպե առաջ։

 

 

Շարունակեք բուժումը  2 ամիս, և ձեր արյան շաքարի մակարդակը կվերադառնա նորմայի: 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը