Արյան անոթների համար բնական բաղադրիչներից պատրաստված ամենահզոր ըմպելիքների 3 բաղադրատոմս

Դիտումներ 940

Արյան անոթների համար բնական բաղադրիչներից պատրաստված ամենահզոր ըմպելիքների 3 բաղադրատոմս

1-ին բաղադրատոմս․

• 1 բաժակ աղացած սոխ

• 1 բաժակ մեղր

• 1 բաժակ լոռամիրգ

 

 

Սոխը մանրացնել և դարձնել մածուկ, ապա վրան ավելացնել բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնել։ Պահել սառնարանում։ Խորհուրդ է տրվում օգտագործել երկու թեյի գդալ օրական երեք անգամ՝ հիմնական սնունդից առաջ։ Առավելագույն և կայուն արդյունք ստանալու համար բուժումը պետք է շարունակվի երեք ամիս:

 



2-րդ բաղադրատոմս․

  • 10 գ կռատուկի արմատ
  • 1 բաժակ ջուր

 

 

Կռատուկի արմատները լցնում ենք թերմոսի մեջ, ապա լցնում եռման ջուր։ Թողնել թրմվի 10-12 ժամ։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ ուտելուց հետո 50 մլ թուրմ ընդունել։ Ընդունման տեւողությունը 1,5 - 2 ամիս է։ Այս բաղադրատոմսը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում նստած և վարում են նստակյաց կենսակերպ։

 



3-րդ բաղադրատոմս․

  • 3-4 ճաշի գդալ աղացած սխտոր
  • 1 բաժակ ձիթապտղի յուղ
  • 1 կիտրոն

 

Խառնել աղացած սխտորն ու ձիթապտղի յուղը, ապա զանգվածը դնել սառնարանում, որպեսզի ամբողջ գիշեր թրմվի։

Հաջորդ առավոտ 1 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութը խառնեք 1 թեյի գդալ սխտորի և ձիթապտղի յուղի խառնուրդին։ Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել օրական երեք անգամ։



Ամենաընթերցվածը