Առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել առանց որևէ պատճառի առաջացած կապտուկները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 249

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել առանց որևէ պատճառի առաջացած կապտուկները: Գրում է med.tert.am-ը

Մարդիկ հաճախ անուշադրության են մատնում մարմնի վրա ի հայտ եկած արտասովոր կապտուկները, մինչդեռ դրանք կարող են վկայել առողջական լուրջ խնդիրների մասին՝ օգնելով ժամանակին միջոցներ ձեռնարկել և խուսափել բարդացումներից: Adme.ru կայքը ներկայացրել է այն հիմնական խնդիր, որոնցով կարող են պայմանավորված լինել կապտուկները:

 

1.      Դեղորայքի ընդունում

 

Արյան վրա ազդող դեղորայքի ընդունումը կարող է նպաստել կապտուկների առաջացմանը: Նման դեղամիջոցների շարքին են դասվում հակադեպրեսանտները, ցավազրկողները, հակաբորբոքային դեղամիջոցները, երկաթ պարունակող դեղամիջոցները և ասթմայի դեմ պայքարող դեղորայքը:

 

Արյունը ջրիկացնող և կապտուկների առաջացմանը նպաստող ամենատարածված դեղամիջոցներն են ասպիրինը, կավինտոնը և դրանց անալոգները:

 

Եթե կապտուկները պայմանավորված են դեղորայքի ընդունումով, ապա հարկավոր է դիմել մասնագետին և անհրաժեշտության դեպքում ընդհատել դեղամիջոցների ընդունումը՝ ներքին արյունահոսություններից խուսափելու համար:

 

2.      Արյան հիվանդություններ

 

Կապտուկները կարող են վկայել նաև արյան ու անոթների հիվանդությունների մասին, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և խորհրդակցել բժշկի հետ՝ հատկապես այլ ախտանշանների առկայության դեպքում (ոտքերի ցավ ու այտուցվածություն, լնդերի արյունահոսություն, մանր մազանոթային «աստղիկներ», քթային արյունահոսություն):



3.      Սննդարար նյութերի դեֆիցիտ

 

Անբացատրելի կապտուկների միջոցով հաճախ օրգանիզմը փորձում է հուշել վիտամինների և այլ կարևոր տարրերի պակասի մասին:

 

Հարկ է հիշել, որ վիտամին B12-ը պատասխանատու է արյան ստեղծման համար, վիտամին K-ն կարգավորում է արյան մակարդելիությունը, իսկ վիտամին C-ն շատ կարևոր նշանակություն ունի նոր հյուսվածքների ստեղծման հարցում, ուստի առանց դրա անոթները փխրուն են դառնում:

 
 

 

 

Շատ կարևոր տարր է նաև վիտամին P-ն, որի պակասի դեպքում օրգանիզմում չի արտադրվում կոլլագեն և անոթների պատերը բարակում են: Բացի այդ, հարկ է հիշել նաև երկաթի մասին, սակայն այս տարրի դեպքում անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, քանի որ դրա ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան դեֆիցիտը:

 

4.      Ուժային վարժություններ

 

Մազանոթների թուլացման ու փխրունության դեպքում օրգանիզմի վրա բացասաբար կարող են ազդել նաև ուժային վարժություններն ու ծանրության բարձրացումը: Ընդ որում՝ նման վարժությունները կարող են վնասել անգամ առողջ մազանոթները, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և չծանրաբեռնել մկաններն ու անոթները:

 

5.      Հորմոնալ խանգարումներ

 

Բավական հաճախ կապտուկները պայմանավորված են լիոնում հորմոնալ խանգարումներով: Մասնավորապես՝ նման խնդիրներ են առաջանում էստրոգենի մակարդակի նվազման հետևանքով:

 

Նման ախտանշաններ կարող են ի հայտ գալ դաշտանադադարի կամ հղիության ժամանակ, ինչպես նաև հորմոնալ դեղամիջոցների ընդունման դեպքում: Էստրոգենի պակասը զգալիորեն թուլացնում է անոթները, ինչի հետևանքով մազանոթները հեշտությամբ վնասվում են:

 

6.      Տարիքային փոփոխություններ

 

Նման փոփոխությունները, ցավոք, անխուսափելի են, ուստի հարկ է հիշել, որ տարիքի հետ հյուսվածքների առաձգականությունը նվազում է, ինչի հետևանքով թուլանում է նաև անոթային համակարգը: Նման դեպքերում անգամ չնչին ուժգնությամբ հարվածը, որը մարդիկ հաճախ անգամ չեն էլ նկատում, կարող է դառնալ կապտուկների առաջացման պատճառ:

 

7.      Շաքարային դիաբետ

 

Շաքարային դիաբետը բացասաբար է ազդում արյան շրջանառության վրա, ինչի հետևանքով մարմնի տարբեր հատվածներում հաճախ կապտուկներ են առաջանում: Ընդ որում՝ նման դեպքերում կապտուկները կարող են լինել նոր զարգացող հիվանդության առաջին ախտանշաններից մեկը, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 

Բացի այդ, շաքարային դիաբետի մասին կարող են վկայել նաև անհագ ծարավը, վատ ապաքինվող վերքերը, հոգնածությունը, տեսողության վատացումը և անգամ մաշկի վրա սպիտակ բծերի (վիտիլիգո) առաջացումը:





Ամենաընթերցվածը