Առողջ պիցցայի բաղադրատոմս
Եթե փորձել եք քինոա, ապա արդեն գիտեք, որ այն բացառիկ հատիկավոր է՝ առողջության համար մեծ օգուտներով։ Քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով, հատկապես՝ սպիտակուցներով:
Բացի այդ, քինուան չի անցնում սպիտակեցման գործընթաց և չի պարունակում գլյուտեն, ինչպես՝ ցորենի ալյուրը, ուստի այն առողջարար է և ունիվերսալ է տարբեր խմորներ պատրաստելու համար: Պարզապես համոզվեք, որ բավականաչափ ժամանակ թողել եք ջրի մեջ թրջվելու՝ առնվազն 6 ժամ կամ ամբողջ գիշեր, այնպես որ եփելը տևի 20-25 րոպե:
Այս պիցցայում օգտագործվում է խնձորի քացախ, որը խմորին ավելացնում է լրացուցիչ համ և: Դրա շնորհիվ պիցցան շատ փափուկ կլինի իր համով և կունենա անհավատալի հոտ, քանի որ քացախը խառնվում է համեմունքների հետ՝ թողնելով յուրահատուկ և օրիգինալ համ։
Կծու քացախի պատրաստում.
3 ճաշի գդալ խնձորի քացախին ավելացնել
մի թեյի գդալ կիտրոնի հյութ
մի քանի պտղունց սոխի փոշի
մի պտղունց կոճապղպեղի փոշի
մի պտղունց կայենյան պղպեղ
կես թեյի գդալ քրքում
Բազմաթիվ առողջարար օգուտների և համերի հետ մեկտեղ, կարող եք սովորական պիցցան փոխարինել առողջ պիցցայով իր օրիգինալ համով:
Քինոայի սերմերի խմոր
բաղադրիչներ
1 բաժակ հում քինոայի սերմեր
1/4 բաժակ ջուր
1/2 թեյի գդալ փխրեցուցիչ
3 ճաշի գդալ խնձորի քացախ՝ պատրաստված վերը նշված տարբերակով
1/2 թեյի գդալ ծովի կամ Հիմալայական աղ
1 թեյի գդալ խմորիչ
2 պճեղ բոված սխտոր (ըստ ցանկության ավելացնելու համար ավելի համով)
Պատրաստման եղանակ
Քինոան լավ ողողում ենք և թողնում ջրի մեջ ամբողջ գիշեր թրջվի։
Դրանից հետո բոլոր բաղադրիչները լցնում ենք պրոցեսորի մեջ, մի երկու րոպե խառնում, մինչև այն դառնա իսկապես փափուկ և յուղալի։
Պիցցայի տապակի մեջ դնել յուղաթուղթ, որի վրա քսել կոկոսի յուղ՝ որպեսզի չկպչի և տեղադրել խմորը։
Եփել 15 րոպե։ Այնուհետև շրջել և եփել ևս 10-12 րոպե, մինչև դառնա խրթխրթան ու դարչնագույն:
Վրան ավելացնել ձեր սիրած բաղադրիչները: Կրկին դնել ջեռոցո ևս 3-5 րոպե կամ մինչև ստանաք ցանկալի արդյունքը:
Բարի ախորժակ