Արդյունավետ միջոցներ՝ մոծակի խայթոցից առաջացած քորն մեղմելու համար
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոծակի խայթոցի հետևանքով առաջացած սաստիկ քորը մեղմելու և այտուցներից ազատվելու մի քանի արդյունավետ միջոց, որոնք կօգնեն րոպեներ անց մոռանալ տհաճ զգացողությունների մասին։
Բուսական թուրմով թրջոցներ
Այտուցից ու քորից ազատվելու համար կարելի է խայթոցի հատվածում դեղաբույսերի թուրմով թրջոց դնել։ Թուրմը պատրաստելու համար հարկավոր է խառնել սրոհունդը տերևներն ու ծաղիկները, անանուխի տերևները և կաղնու կեղևը, այնուհետև այդ խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել թույլ կրակին և եփել 15 րոպե։ Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և օգտագործել թրջոցներ դնելու համար։
Կերակրի սոդա
Քորը մեղմելու հիանալի միջոց կարող է լինել նաև կերակրի սոդան։ Հարկավոր է 1 թեյի գդալ սոդան լուծել 1 բաժակ եռացրած սառը ջրում, այնուհետև ստացված լուծույթը պարբերաբար քսել մաշկին։
Անուշադրի սպիրտով կամ գինու սպիրտով (էթիլ սպիրտ) թրջոցներ
Քորից ազատվելու համար կարելի է նաև մաշկին անուշադրի սպիրտով (1:5 հարաբերակցությամբ սպիրտ և ջուր) կամ գինու սպիրտով (1։1 հարաբերակցությամբ օղի և ջուր) թրջոցներ դնել։
Սառը կոմպրես ու անանուխ
Այտուցից ազատվելու համար կարելի է խայթոցի հետևանքով այտուցված մաշկին սառույց կամ սառը կոմպրես դնել։ Բացի այդ շատ արդյունավետ կարող է լինել նաև անանուխի տերևների հյութը, որն օժտված է ցավազրկող, հակաբորբոքային ու անոթները նեղացնող հատկություններով։
Եզան լեզու
Քորը կարելի է մեղմել նաև հասարակ եզան լեզվի օգնությամբ։ Պարզապես հարկավոր է մաշկին եզան լեզվի թարմ հյութով թրջված անձեռոցիկ դնել կամ կիրառել ջրի մեջ փափկեցված տերևները։