Արդյունավետ գել կնճիռների, տարիքային բծերի, սպիների, պզուկների և ձգվող նշաններից ազատվելու համար

Դիտումներ 571

Արդյունավետ գել կնճիռների, տարիքային բծերի, սպիների, պզուկների և ձգվող նշաններից ազատվելու համար

(հարմար է ցանկացած տեսակի և տարիքի մաշկի համար)

Բաղադրությունը՝
- Ալոե Վերայի մեծ տերեւ կամ գել
- 3 պարկուճ վիտամին E
- 1 թեյի գդալ նուշի յուղ

 

 

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի մեջ և դրեք մաքուր, չոր տարայի մեջ։ Պահել սառնարանում։
️Ամեն երեկո քնելուց առաջ գելը քսեք դեմքի և մարմնի մաշկին, և արդյունքները ձեզ սպասեցնել չեն տա։



Պարզվում է, որ կնճիռներից ազատվելու լավագույն լուծումներից մեկը բանանն է. Շաբաթը 2 անգամ, և կնճիռի հետք չի մնա:

Բաղադրատոմս 1.

Լավ տրորել մեկ հասած բանանի միջուկը։ Ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր և երկու ճաշի գդալ սերուցք (յուղոտ մաշկի համար խորհուրդ է տրվում խառնուրդին ավելացնել կես թեյի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ)։

 

 

Խառնուրդը մանրակրկիտ խառնեք մինչև հարթ լինի և քսեք մաքուր դեմքի մաշկին: Քսան րոպե անց լվացեք միջոցի մնացորդները տաք հոսող ջրով և դեմքը սրբեք բուժիչ երիցուկից կամ որակյալ կանաչ թեյից պատրաստված սառույցով։

Բաղադրատոմս 2.

Մեկ ճաշի գդալ բանանի պյուրե միջուկը խառնեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութի և մեկ ձվի սպիտակուցի հետ։ 



Այժմ պետք է ամբողջ զանգվածը հարել հարիչով, մինչև ստացվի համասեռ մածուկ, ապա բարակ շերտով քսել դեմքի մաշկին և թողնել տասնհինգ րոպե։ 

Նշված ժամանակի վերջում դուք պետք է մի քանի անգամ լվանաք ձեր դեմքը սառը ջրով, այնուհետև մաշկը սրբեք բուժիչ երիցուկի թուրմի մեջ թաթախված բամբակով:

 


Դիմակները պետք է անել շաբաթական 1-2 անգամ՝ 10-12 պրոցեդուրաների կուրսով։

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը