Արդյո՞ք վտանգավոր է գետնանուշը, թե ոչ

Դիտումներ 636

Արդյո՞ք վտանգավոր է գետնանուշը, թե ոչ

Այս մթերքում պարունակվող ալերգենի թեկուզ փոքր քանակի օգտագործումը հիվանդին կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի վիճակի, որի դեպքում առաջանում է բրոնխոսպազմ, արյան ճնշումը և այլն։

 

 

Մահն այս դեպքում տեղի է ունենում 10-20% դեպքերում։ Վիճակագրության համաձայն՝ բնակչության մոտ 2%-ը ալերգիա ունի գետնանուշից, և դա հատկապես լուրջ խնդիր է ԱՄՆ-ում, որտեղ ալերգենը շատ տարածված է, և շատ մթերքների մեջ գետնանուշի կարագ են ավելացնում:

 

 



Ընդեղենի օգտակար հատկությունները, որոնք կզարմացնեն ձեզ

Ընդեղենը յուրահատուկ քիմիական բաղադրություն ունի, որի օգտակարությունը դժվար է թերագնահատել: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ ընդեղենը հեշտ յուրացվող սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, օգտակար ճարպեր, վիտամիններ և այլ էլեմենտներ է պարունակում, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը, հագեցածության զգացում հաղորդում, ամրացնում իմունիտետը: Ընդեղենը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հետևում են առողջ և հավասարակշռված սննդակարգի կանոններին:

Ընդեղենի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս.

  • խոլեստերինի դուրսբերման շնորհիվ նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը
  • խթանել վերարտադրողական առողջությունը
  • լավացնել նյութափոխանակությունը
  • օրգանիզմը հագեցնել երկաթով
  • ամրացնել անոթների պատերը
  • ամրացնել իմունային համակարգը
  • կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը
  • օրգանիզմը մաքրել տոքսիններից
  • վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:

Միայն հաշվի առեք, որ ինչպես ցանկացած այլ մթերք, ընդեղենը ևս կարող է օգտակար լինել բացառապես չափավոր քանակով օգտագործելու դեպքում:

Գետնանուշ

Հարուստ է B1, B2, C վիտամիններով, կալցիումով, մագնիումով, երկաթով, նատրիումով, ֆոսֆորով:

Կարգավորում է սրտի, լյարդի, նյարդային համակարգի աշխատանքը:

Խորհուրդ չի տրվում երակների վարիկոզ լայնացման դեպքում:

Նուշ


 

Հարուստ է A, C, E, B խմբի վիտամիններով, կալցիումով, մագնիումով, ֆոսֆորով:

Հանգստացնող, թույլ լուծողական ազդեցություն ունի:

Չի կարելի օգտագործել մեծ քանակով, ինչպես նաև՝ սրտի, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում:

Մայրի ծառի ընկույզներ

Պարունակում է E, P, B խմբի վիտամիններ, յոդ, ֆոսֆոր, ցինկ:

Օգտակար է աղեստամոքսային տրակտի, մաշկային հիվանդությունների դեպքում, երիտասարդացնում է օրգանիզմը:

 


Պեկան

Պարունակում է A, B4, B9, E վիտամիններ, կալիում, մագնիում, ֆոսֆոր:

Օգտակար է քրոնիկ հոգնածության դեպքում:

Կարող է ալերգիա առաջացնել:

Բրազիլական ընկույզ

Հարուստ է B6, E վիտամիններով, երկաթով, կալիումով, սելենով, ցինկով:

Օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը:

Կարող է ալերգիա առաջացնել, օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 ընկույզ:

Ընկույզ

 


 

Պարունակում է A, E, K, PP վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր:

Նպաստում է ուղեղի ակտիվությանը, լավացնում հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը: Խորհուրդ է տրվում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:

Աղեստամոքսային հիվանդությունների դեպքում օրական նորման կազմում է 60 գրամ, խորհուրդ չի տրվում արյան բարձր մակարդելիության դեպքում:

Պիստակ

Պարունակում է B6, E վիտամիններ, պղինձ, ֆոսֆոր, մանգան:

Հակաօքսիդանտ է, լավացնում է աղիների անցանելիությունը, իջեցնում խոլեստերինի մակարդակը:

Կարող է ալերգիայի պատճառ դառնալ:

Պնդուկ

Հարուստ է E վիտամինով, երկաթով, կալիումով:

Հակաօքսիդանտ է, օգնում է հսնգստացնել նյարդային համակարգը, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում:

Խորհուրդ չի տրվում լյարդի հիվանդությունների դեպքում:

Քեշյու

Պարունակում է E, PP, B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, սելեն, ցինկ:

Ամրացնում է առողջությունը, դրական ազդում արյունատար, շնչառական համակարգերի վրա:

Որոշ մարդկանց օրգտանիզմում քեշյուն կարող է դժվարությամբ յուրացվել:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը