Արդյո՞ք ծխելը թողնելուց հետո քաղցկեղի առաջացման ռիսկը նվազում է, թե ոչ

Դիտումներ 703

Արդյո՞ք ծխելը թողնելուց հետո  քաղցկեղի առաջացման ռիսկը նվազում է, թե ոչ

Ծխելը թողնելուց հետո քաղցկեղի առաջացման ռիսկը չի նվազում։

Շվեդիայի Ումեոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծխելը առողջության համար ավելի երկարաժամկետ վտանգ է ներկայացնում, քան նախկինում ենթադրվում էր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Public Health ամսագրում:

Պարզվել է, որ չնայած այն հանգամանքին, որ Շվեդիայում ծխողների թիվը կտրուկ նվազել է, բնակչության շրջանում թոքերի քաղցկեղի դեպքերը սպասվածի չափ չեն նվազում։ Միաժամանակ կանանց շրջանում աճել է թոքերի քաղցկեղի դեպքերը։

 

 

Նախկին ուսումնասիրությունների համաձայն՝ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը կտրուկ և արագ նվազում է ծխելը թողնելուց հետո։ Օրինակ, նրանց շրջանում, ովքեր թողել են ծխելը մինչև 50 տարեկանը, մինչև 75 տարեկանը թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը 16 տոկոսից նվազել է մինչև 3 տոկոս:

Այնուամենայնիվ, գիտնականները ցույց են տվել, որ Շվեդիայում 75-79 տարեկան տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղը նույնքան տարածված է եղել 1970 թվականին, որքան 2021 թվականին։ Տափակ բջջային քաղցկեղի դեպքերի թիվը կտրուկ նվազել է, մինչդեռ 2021 թվականին ադենոկարցինոմայի դեպքում այն ​​աճել է վեց անգամ։ Կանանց մոտ թոքերի քաղցկեղի երկու տեսակներն էլ նույն մակարդակի վրա են, ինչ տղամարդկանց մոտ:

Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ ծխելը թողնելուց հետո հիվանդության ռիսկն այնքան արագ չի նվազում, որքան նախկինում կարծում էին:



Ինչպես հրաժարվել ծխախոտից և չգիրանալ. 9 արդյունավետ խորհուրդ

Երբ մարդը հրաժարվում է ծխախոտից, նրա օրգանիզմը սկսում է ավելի լավ յուրացնել սնունդը, ուստի շատ հնարավոր է, որ նա մինչև 10 կգ ավելորդ քաշ կկուտակի: Հաճախ մարդիկ դա կապում են նրա հետ, որ ծխելիս օրգանիզմում նյութափոխանակության գործընթացներն ավել արագ են ընթանում, իսկ ծխախոտից հրաժերվելու դեպքում դրանք դանդաղում են:

 

Հարկ է հիշել, որ օրգանիզմը բավական շատ կալորիա է այրում նիկոտինի վերամշակման համար: Նաև շատ հաճախ ծխախոտից հրաժարվելուց հետո մարդու մոտ առաջանում է ուտելու ցանկություն, քանի որ նա պարզապես ձանձրանում է:

 

Բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ ծխախոտը միշտ բավական երկար ժամանակով ազատում է մարդուն ուտելու ցանկությունից: Սա է պատճառը, որ երբ մարդը հրաժարվում է ծխախոտից, նա բացառում է նիկոտինը և նախկինում դրա վերամշակման համար օգտագործվող կալորիաները պարզապես սկսում են կուտակվել ավելորդ կիլոգրամների տեսքով:

Ցավոք՝ ծխախոտից հրաժարվելու դեպքում բարելավվում է նաև ախորժակը, ուստի ավելորդ քաշից կուտակումից խուսափելու համար հարկավոր է ոչ միայն փոխել սննդակարգը, այլև հսկայական ջանքեր գործադրել չծխելու և չափից շատ չուտելու համար:

 

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 խորհուրդ, որոնք կօգնեն չկուտակել ավելորդ կիլոգրամներ ծխախոտից հրաժարվելուց հետո.

 

1.      Սնունդը պետք է լինի թեթև ու ցածր կալորականությամբ, քանի որ ծխող մարդը չպետք է կտրուկ նվազեցնի սննդի չափաբաժինը:

 

2.      Ուտեստները պետք է լինեն բազմազան ու հաճույք պատճառեն, այլ ոչ թե միայն հագեցնեն:

 

3.      Հարկավոր է ընտրել սպիտակուցներով հարուստ սննդամթերք, քանի որ սպիտակուցները նպաստում են օրգանիզմի առողջացմանն ու բարելավում են ընդհանուր ինքնազգացողությունը:

 

4.      Բացի այդ, հարկավոր է ընտրել սննդային մանրաթելերով հարուստ սննդամթերք, քանի որ դրանք ավելի արագ են հագեցնում:

 

5.      Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ մաքուր չգազավորված ջուր և նվազագույնի հասցնել թեյի, սուրճի և ալկոհոլի գործածությունը:

 

 



6.      Դիետաներից հարկավոր է հրաժարվել, քանի որ սննդակարգը պետք է հարուստ լինի բավարար քանակությամբ վիտամիններով ու միկրոտարրերով՝ հավելյալ սթրեսից խուսափելու համար:

 

7.      Պետք չէ մոռանալ, որ ծխախոտից հրաժարվելու դեպքում առաջացող տհաճ զգացողությունները պայմանավորված են լինում նաև գլխուղեղում տեղի ունեցող կենսաքիմիական փոփոխություններով: Հուզական ֆոնի մակարդակի նվազման հետևանքով կարող է առաջանալ դեպրեսիա, որից ազատվելու համար գլխուղեղը կսկսի պահանջել սերոտոնին՝ երջանկության հորմոն: Այս հորմոնը ստանալու ամենապարզ միջոցը քաղցրավենիքն է, ուստի ծխող մարդիկ սկսում են անսահմանափակ քաղցրավենիք օգտագործել՝ սննդից հաճույք ստանալու համար: Այսպիսով՝ հարկ է հիշել, որ ծխախոտից հրաժարվելուց հետո ավելորդ քաշ չկուտակելու համար մարդը պետք է նաև գիտակցաբար հրաժարվի կոնֆետներից, շոկոլադից ու թխվածքաբլիթներից:

 

8.      Ավելորդ քաշից խուսափելու համար հարկավոր է փոխարինել քաղցր սննդամթերքը տրիպտոֆանով հարուստ սննդամթերքով: Այս նյութը մեծ քանակությամբ պարունակվում է կաթի ու կաթնամթերքի, ինչպես նաև մսի, հնդկահավի մսի, պանրի ու բանանի մեջ: 

 

 

Սննդամթերքի նշված տեսակները բոլորն էլ շատ համեղ են, սակայն ունեն բարձր կալորիականություն, ուստի ոչ մի դեպքում պետք չէ չարաշահել:

 

9.      Երբեմն ծխախոտից հրաժարվելուց հետո մարդիկ սկսում են հետևել սննդակարգին, սակայն միևնույն է գիրանում են: Այս դեպքում խորհուրդ է տրվում մարզվել ու լինել ֆիզիկապես ակտիվ: Սա կօգնի կենտրոնացնել ուշադրությունը ֆիզիկական վարժությունների վրա, չմտածել սննդի մասին և ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից՝ առանց հավելյալ ջանքեր գործադրելու:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը