Արդեն ոչնչի վրա չես զարմանում․ Տեսեք ինչ արժե 1 կգ հնդկաձավարը

Դիտումներ 971

Արդեն ոչնչի վրա չես զարմանում․ Տեսեք ինչ արժե 1 կգ հնդկաձավարը

Հայաստանի Հանրապետությունում գնագոյացման լուրջ խնդիր գոյություն ունի և ոչ մի վերահսկողություն չկա։ Ով ինչ գին ցանկանում դնում ՝ ցանկացած ապրանքի վրա։ Չկա հանրային շահերը պաշտպանող հանձնաժողովի ցուցադրած աշխատանք։ Բացառություն չէ նաև հնդկաձավարը։

 

 

Հնդկաձավարի գինը չպետք է գերազանցի կիլկոգրամը 300 դրամը։ Բայց արի ու տես, որ գերազանցում է։



Հնդկաձավարը միջինում, 1 կգ-ն արժեք 600 դրմա, դա ամենաէժանը և չմաքրածը։ Իսկ նորմալ որակի հնդկաձավարը  1 կգ-ն սկսում է 800 դրամից մինչև 1500 դրամ։

 

 

Հնդկացորեն (լատին․՝ Fagopyrum)՝ հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Միամյա և բազմամյա խոտաբույսեր են, նման մատիտեղ ցեղին, բայց ծաղկապատը չի մեծանում, ցողունը ցածր է, կարմիր։ Տեսակներից են հնդկացորեն մշակովի (F. esculentum), հնդկացորեն թաթարական (F. tataricum) ևն։ Ծաղկաբույլերը ծոցային են, ծաղիկները երկսեռ են, տարբերասռնակ, հոտավետ։ Առէջները 8-ն են, վարսանդն ունի 3 սռնակ։ 



Պտուղը թուխ է, սերմը՝ օսլային։ Ծաղիկները բազմերանգ են, բուրումնավետ։ Ծաղկահյութի արտադրությունը բարձր է առավոտյան ժամերին՝ մինչև կեսօր, երաշտի ժամանակ գրեթե դադարում է։ Բույսը պտղաբերում է օգոստոսին, բերքի քանակը մեծապես կախված է մեղուների այցելությունների քանակից։ Եթե մոտակայքում չկան մեղվափեթակներ, ապա բերքատվությունը կնվազի մոտ երեք անգամ։ Չորս հազար քառակուսի մետր ցանքատարածքի լիարժեք փոշոտման համար բավարար է մեկ ուժեղ մեղվաընտանիք։ Սակայն, ցավոք, պետք է նշել, որ վերջին տարիներին Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում գրանցվում է մեղուների զանգվածային «անհետացում»։ Պատճառները ակնհայտ են։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում ուժեղ մեղվաընտանիքների թիվը կարծես թե ավելացել է։

Քիմիական կազմը

 

Սերմը պարունակում է մոտ 14 տոկոս սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին և տրիպտոֆան ամինաթթուները, 70% օսլա, 3% ճարպ, 0,5% շաքարներ, 1% բջջանյութ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ՝ E - 6,65 մգ, B1 - 0,43, B2 - 0,2, B6 - 04, B9 - 32 մկգ, PP - 4,19 մգ, բետա կարոտին - 0,006 մգ, յոդ - 4 մկգ, կոբալտ - 3,1 մկգ, պղինձ - 0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ և այլն։

Բավարարին մոտ է կալցիումի (55 մգ), ֆոսֆորի (298), մագնիումի (78), կալիումի (380) փոխհարաբերակցությունը։ Դրական է համարվում, որ չի պարունակում գլյուտեն, չի կլանում նիտրատներ։

 

 



Ամենաընթերցվածը