Արդեն մեծ քանակությամբ կանաչեղեն են վաճառում․ Տեսեք ինչ արժե սիբեխը, մանդակը և սպանախը

Դիտումներ 397
Արդեն մեծ քանակությամբ կանաչեղեն են վաճառում․ Տեսեք ինչ արժե սիբեխը, մանդակը և սպանախը

Այսօր արդեն մարտի 30-ն է և գարնանային այս հատվածում առատորեն կանաչեղեն են վաճառում։

 

 

Ձեզ ենք ներկայացնում կանաչեղենի միջինացված արժեքները։ Ի՞նչ արժեն այս պահին 1 կգ մանդակը, սիբեխը և 1 կապ սպանախը։


1 կգ սիբեխը միջինում 2800 դրամ է։ 

1 կգ մանդակը միջինում 2300 դրամ է։

 

 

1 կապ սպանախը միջինում 100 դրամ է։

Սպանախը հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: Սպանախը պարունակում է այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են՝ ֆոլիևյան թթու (Folic acid), նիացին (niacin), վիտամիններ` A, B6, C և այլ վիտամինների մնացորդներ:

 

 

Մյուս կարևոր սննդարար նյութերից են տիամինը (thiamine), ռիբոֆլավինը (riboflavin), որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի ամենօրյա ֆունկցիաների կատարման համար: Գունանյութերից սպանախը պարունակում է բետա-կարոտին (beta carotene) լյուտեին (lutein), քսանթին (xanthene) և քլորոֆիլին (chlorophyllin): Սպանախի առավելությունը նրանում է, որ այն չի պարունակում ճարպեր և ճարպային բաղադրիչներ: Սպանախը կարող եք օգտագործել հում կամ խաշած վիճակում, քանի որ նրա սննդարար հատկությունները երկու դեպքում էլ պահպանվում են:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը