Արցախի Աղանի․ Ձեզ ենք ներկայացնում հայկական ամենահավանդական համեղ ուտեստի բաղադրատոմսը, պատրաստեք, փորձեք և չեք փոշմանի
Դիտումներ 4516
Արցախի Աղանին հին հայկական ճաշատեսակ է, որը պատրաստվում է հավի մսով։ Հավաստիացնում ենք, որ յուրահատուկ համեղ է և կգոհացնի թե ձեզ, թե ձեր հարազատներևին։ Ահա բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
1 հատ միջին չափի հավ,
30 գրամ չամիչ,
30 գրամ հոնի չիր,
մի քանի ճյուղ սամիթ,
աղ,
պղպեղ,
ռեհան,
1 հատ լոլիկ,
կարագ
Պատրաստման եղանակը
Նախ լվացեք բաղադրիչները, հավը կտրատեք և տապակեք կարագով ՝ համեմելով աղով և պղպեղով։ Վերջում վրան ավելացրեք չիրն ու չամիչը։ Իսկ սոուսի համար անհրաժեշտ է ՝ սխտորը, սոխը, լոլիկը, սամիթը բլենդերով հարեք։ Լոլիկը անպայման մաքրեք կեղևից։
Եվ պատրաստի սոուսը ավելացրեք հավի վրա, թողեք եփվի ևս մոտ 3-4 րոպե և մեր ուտեստը պատրաստ է։
Ամենաընթերցվածը