Առանց ծանր և դժվար դիետաների նույնպես կարելի է նիհարել. Այս պարագայում ձեզ կօգնի ջուրը

Դիտումներ 287
Առանց ծանր և դժվար դիետաների նույնպես կարելի է նիհարել. Այս պարագայում ձեզ կօգնի ջուրը

Ավելորդ քաշը լուրջ խնդիր է, որից ցանկանում է ազատվել յուրաքանչյուրը, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ անդադար փնտրում են արդյունավետ սննդակարգեր ու վարժություններ: Սակայն սննդաբանները նշում են, որ դիետաները միայն ժամանակավոր են ազատում այս խնդրից, քանի որ կորցրած կիլոգրամները սովորաբար նույնքան արագ են վերադառնում:

Ջուրն այն  եզակի միջոցներից է, որն օգնում է նիհարել՝ առանց օրգանիզմը վնասելու: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է սառը ջուր:

 

 

Հարկ է հիշել, որ օրգանիզմում բոլոր ռեակցիաները տեղի են ունենում ջրային լուծույթներում և քիչ քանակությամբ ջուր խմելու հետևանքով, առաջին հերթին, դանդաղում են նյութափոխանակության գործընթացները (այդ թվում նաև ճարպերի քայքայման հետ կապված գործընթացները): 

Այսպիսով ՝ 

 


1. Յուրաքանչյուր դեպքում սնունդ օգտագործելուց առաջ պետք է ջուր խմել: Եթե դա փոքրիկ ընդմիջում է, ապա պետք է խմել մեկ բաժակ, իսկ եթե մեծ ընթրիք, ապա 2-3 բաժակ:

2. Ուտելուց անմիջապես 2 ժամ հետո պետք է խմել նույն քանակությամբ ջուր, որքան ուտելուց առաջ:

3. Ջրային դիետայի ժամանակ կարելի է ուտել բոլոր պարկեշտ ուտելիքները և նույնիսկ փոքր-ինչ ալկոհոլ օգտագործել պայմանով, որ խմիչքի յուրաքանչյուրը 100 գրամը կկոմպենսացվի 200գ ջրով:

4. Ջուրը պետք է մաքրված լինի, առանց գազի. կարելի է ավելացնել միայն կիտրոնի փոքրիկ կտոր կամ դրանից մի քանի կաթիլ:

5. Օրվա մեջ ջրի օգտագործման չափաբաժինը պետք է կազմի 2լ, բայց նաև չգերադասի այն:

6.Ուտելու ընթացքում խորհուրդ չի տրվում որևէ հեղուկի օգտագործումը:

7. Քաշի ավելի արագ նվազեցման ցանկության դեպքում փոխարինել օրվա սննդի ընդունումներից մեկը ջուր խմելով:

 Այն հակացուցված է ՝ 
 
 
 
 
Սիրտ-անոթային հիվանդություններ
Միզուղիների համակարգի հիվանդություն
Զարկերակային ճնշման բարձրացումներ
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը