Անընդհատ քաղցր ուտելու ցանկությունը վկայում է այս հիվանդության մասին

Դիտումներ 982

Անընդհատ քաղցր ուտելու ցանկությունը վկայում է այս հիվանդության մասին

Քաղցրավենիքի հանդեպ ձգտումը կարող է պայմանավորված լինել սննդային խանգարումներով, ինչպիսին է, օրինակ՝ սպիտակուցի պակասը: Այս դեպքում բավական է միայն կարգավորել սննդակարգը։ Բայց սա լավագույն սցենարն է։

 

 

Քաղցր ուտելու անհագ ցանկություն ունենում են նաև նրանք, ովքեր դիետա են պահում։

Հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ գլյուկոզան արագ է յուրացվում, այն էներգետիկ «ռումբի» ազդեցություն է ունենում։ Դրա օգնությամբ հնարավոր է պայքարել ուժերի անկման դեմ, սակայն արդյունքը կարճաժամկետ է լինում։ Քաղցր ուտելուց հրաժարվելու գործում օգնության կհասնի քունջութը։ 



Այն մեծ քանակով կալցիում, մագնեզիում, A, E, C և B խմբի վիտամիններ է պարունակում։ Միևնույն ժամանակ, այն բավական կալորիական է, ինչի արդյունքում օրգանիզմին անհրաժեշտ էներգիա է հաղորդում, բայց ավելորդ քաշի առաջացման պատճառ չի դառնում։

 

 

 Քաղցր ուտելու ցանկությունը կարող է նշանակել նաև պաթոլոգիական վիճակ։ 

 



Դիսբակտերիոզ, աղիքային միկրոֆլորայի խախտում, նույնիսկ աղեստամոքսային տրակտում սնկերի որոշակի տեսակի տարածում՝ կանդիդոզ. այս վիճակներից յուրաքանչյուրի դեպքում օրգանիզմը շաքարավազ կպահանջի:

Քաղցր որևէ մթերք ուտելու մշտական ցանկությունը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ սննդակարգով, այնպես էլ շաքարային դիաբետով: Հաճախ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն լինում, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է:

 

 

Բջիջներն էներգիա չեն ստանում, գլխուղեղն ավելի շատ շաքար է պահանջում և մարդու մոտ ավելի շատ քաղցրավենիք ուտելու ցանկություն է առաջանում։ Զարգանում է հիպոգլիկեմիա, այսինքն՝ շաքարի մակարդակն իր գագաթնակետին է հասնում, որից հետո նվազում է։ Մարդիկ ճիշտ չեն սնվում. նրանք ուտում են մեծ քանակությամբ ածխաջրերով հարուստ մթերք և չեն փոխհատուցում դա մանրաթելերով ու սպիտակուցներով։



Ամենաընթերցվածը