Անսովոր համեղ և նրբաճաշակ մինի-կարկանդակներ տանձի միջուկով
Բաղադրությունը․
ալյուր - 1 բաժակ
սառը կարագ - 6 ճ.գ.
շաքարավազ - 1 ճ
աղ - 1/2 թ/գ
Միջուկի համար.
տանձ - 4-6 հատ
սպիտակ շաքարավազ - 1/4 բաժակ
շագանակագույն շաքար - 1/4 բաժակ
դարչին - 1/2 թեյի գդալ
ալյուր - 1 ճ.գ.
վանիլի էքստրակտ - 1 ճ.գ
աղ - 1 պտղունց
Ալյուրը կարագով խառնել և կտրատել փոքր խորանարդիներով։
Ավելացնել աղ և շաքարավազ։ Աստիճանաբար ավելացնել սառը ջուրը և հունցել խմորը։ Խմորը փաթաթում ենք, թաղանթով փաթաթում ու կես ժամով դնում սառնարան։
Խառնել շագանակագույն շաքարավազը, սպիտակ շաքարը, դարչինը, ալյուրը, աղը և վանիլի էքստրակտը։ Մաքրած տանձը կտորների կտրատել և ավելացնել մաքրած տանձի կտորները, խառնել։
Խմորի ¾-ը բարակ գրտնակել թեթև ալյուրով քսած թղթի վրա:
Խմորը տեղադրում ենք քափքեյքի կաղապարների մեջ և լցնում մրգային խառնուրդով։
Մնացած խմորից կտրատել փոքր շերտեր և ցանց անել։
Թխել 180 C ջերմաստիճանում 35-40 րոպե։
Քափքեյքերը մետաղական դարակի վրա հովացրեք և ցանկության դեպքում շաքարի փոշի ցանեք։